Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 437.00-1.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3269.50+1.70 COPPER - 12147.00+1.82
LME:  NICKEL - 17253.00+1.37 TIN - 44125.00+1.95
LME:  LEAD - 1891.50-0.26 ZINC - 3081.50+0.47
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում կայունացնել պետական պարտքը
05/11/2018 14:51
Կիսվել

Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում կայունացնել պետական պարտքը

Հաջորդ տարվա համար առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱԺ-ում 2019 թ-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հայաստանը դեռևս գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող պետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Եվ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: Այս տրամաբանությունը հուշել է այն հնարավորությունը, որն առկա է լինելու մյուս տարի, որպեսզի պետական կարիքները բավարարվեն ներառված պետական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ըստ այդմ, կնախատեսվում է, որ հաջորդ տարի մենք կունենանք հնարավորություն ընդամենը 1 տրիլիոն 642 մլրդ դրամ  ծախսեր իրականացնելու, որը մեր ակնկալվող եկամուտների և մեր պարտք վերցնելու հնարավորության հանրագումարն է»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախատեսվում է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցները կօգտագործվեն որոշակի տրամաբանությամբ:

«Նախագիծը ներառում է գործող կարգավորումներին համապատասխան ՀՀ կարիքները: Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր են առանձին ծագրերի վերանայումներ, որոնք կարող են իրենց արտացոլումը գտնել բյուջեի հաստատումից հետո: Ջանջուղազյանը նշեց, որ եթե լինեն ծրագրեր, որոնք կպահանջեն օրենքում փոփոխություններ , ապա դրանք կներկայացվեն ԱԺ և կքննարկվեն»,- հավելեց նա:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73