Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգի դեմ
11/01/2019 12:58
Կիսվել

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգի դեմ

Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:

Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: Նրա խոսքով՝ ինվոյսային նախորդ մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել ՊԵԿ-ի մոտեցումը: «Մենք մեր կայքում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել է նա:

Դավիթ Անանյանի խոսքով՝ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են. «Եթե ինվոյսը էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44