Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկա ապրանքների արտահանման ցուցանիշը
28/01/2019 17:03
Կիսվել

Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկա ապրանքների արտահանման ցուցանիշը

ԵԱՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն՝ եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղզ լրագրողի հարցին:

Լրագրողը նկատեց, որ ԵԱՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, սակայն անցյալ տարում իրենց երկրից դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանումը շատ քիչ տոկոսով է աճել: Նա հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ կառույցի շրջանակներում իրականացնում են ավելի շատ ներմուծում, քան արտահանում:

Վալովայան կարծում է, որ Ղրղզստանի գործընկերները ոչ լիարժեք են օգտագործում այն պոտենցիալը, որ առկա է: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ ռուսները, բելառուսները, ղրղզները, ղազախները հայ գործընկերներից սովորելու ինչ-որ բան ունենք: Նրանք, չնայած բարդ աշխարհագրական դիրքին, սիստեմատիկ կերպով իրենց ապրանքներն արտահանում են մեր շուկա: Այս առումով մենք, այդ թվում ղրղզ գործընկերները սովորելու բան ունենք նրանցից»,-նշեց Վալովայան:

Նա, այնուամենայնիվ, նաև նկատեց, որ 2017-ին Ղրղզստանում ապրանքների արտահանումն աճել էր 21 տոկոսով:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ.հունվարի 1-ից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37