Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն է համարում մարդկանց գիտակցության մեջ տնտեսական հեղափոխություն սերմանելը
12/02/2019 14:23
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն է համարում մարդկանց գիտակցության մեջ տնտեսական հեղափոխություն սերմանելը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում տնտեսական հեղափոխությունը տեսնում է կապիտալի և սեփականության անվտանգության, հարկային հավասարակշռված քաղաքականության ապահովման, ֆինանսական և ներդրումային միջոցները հասանելի դարձնելու, հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով անապահով խավերին աշխատանքի քաջալերելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկավոր է առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն է տնտեսական վարքի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս ընթացքում ունեն նաև որոշակի առաջնահերթություններ և գործիքակազմ: «Այդ առաջնահերթությունների տրամաբանությամբ է տեղի ունենում նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որը մենք պետք է առաջարկենք Հայաստանի Ազգային ժողովին: Ինչպես տեղյակ եք, մենք մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում հիմնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և սա մենք դիտում ենք որպես կարևոր առաջնահերթություն Հայաստանում տնտեսական կառուցվածքի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու համար:  Սրանով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը հետաքրքրված է այս ոլորտի զարգացմամբ, և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ներդրողների համար հարկային ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից ևս մեկ կարևոր հանգամանք ընդգծեց. «Հայաստանի կառավարությունը ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվե՞լ է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես՝ դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած՝ մեր պատկերացմամբ երկրի ներդրումային միջավայրի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում: Որովհետև, եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պիտի ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով ես կարող եմ ասել, որ ներկա պահին Հայաստանը գտնվում է բոլորովին այլ վիճակում, որովհետև երկար տարիներ հենց այս ամբիոնում, Հայաստանում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ եկեք տանենք գումարներ ծախսենք, որպեսզի BBC-ով, CNN-ով, աշխարհի այլ առաջատար լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում միջավայրի դրական փոփոխություններ կլինեն: Եվ, ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս գործընթացը շարունակվում է, և Հայաստանը՝ որպես երկիր, գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար, և այս գործընթացը շարունակվում է այսօր, շարունակվելու է վաղը, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականությունը շարունակվի: Իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ՝ որևէ կասկած չկա»,- մանրամասնեց վարչապետը:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83