
Ժամանակ. Կկրճատվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1200-1500 աշխատակից
«Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում:
Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների:
Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից», – գրում է «Ժամանակ» օրաթերթը: