Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՅՈՒՔՈՄ․ Մենք առաջարկում ենք ամպային ծառայություններ, որոնք մրցակցային են և լիովին համապատասխանում են Հայաստանի շուկայի պահանջներին
25/02/2019 21:57
Կիսվել

ՅՈՒՔՈՄ․ Մենք առաջարկում ենք ամպային ծառայություններ, որոնք մրցակցային են և լիովին համապատասխանում են Հայաստանի շուկայի պահանջներին

Այսօր ամպային տեխնոլոգիաները համարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայի ամենադինամիկ զարգացող ուղղությունը: Հայաստանյան բազմաթիվ ընկերություններ ակտիվ օգտվում են ամպային ծառայություններից, որոնք հնարավորություն են տալիս զգալի նվազեցնելու ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը: Պարզելու համար, թե ինչ ռազմավարություն ունի «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ընկերության Հոստինգի և ամպային ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Աշոտ Հակոբյանի հետ:

– Մոտ 2 տարի առաջ «Յուքոմ» ընկերությունը հայտարարել էր uCloud ամպային ծառայությունների ներդրման մասին: Ի՞նչ զարգացումներ է գրանցել ընկերությունն այս ուղղությամբ:

– «Յուքոմ» ընկերությունը փորձում է համընթաց քայլել ամպային տեխնոլոգիաների զարգացման գլոբալ միտումներին: Մենք ստեղծել ենք uCloud ամպային համակարգը, որը թույլ է տալիս ունենալ առաձին վիրտուալ սերվերների տեսակներ, տարբեր ամպային ծրագրեր և այլ ամպային լուծումներ: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ամպային տեխնոլոգիաների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, մեր երկրում կան լավ մասնագետներ, և ամպային տեխնոլոգիաների զարգացման ու կիրառման տեսանկյունից Հայաստանը ոչ պակաս կարող է լինել մյուս երկրներից: «Յուքոմ» ընկերության համար ամպային ծառայությունների զարգացումն այսօր բիզնեսի առաջնային ուղղություններից մեկն է, և այդ է պատճառը, որ uCloud ամպային տեխնոլոգիաներն այսօր արդեն ներկայանում են որպես առանձին բիզնես-միավոր, առանձին պրոդուկտ: Այս առանձնացումը հնարավորություն կտա առավել արագ արձագանքելու շուկայի նոր պահանջներին և ապահովելու մատուցվող ծառայությունների ճկունություն՝ ըստ մեր հաճախորդների կարիքների:

– Ի՞նչ ծառայություններ են այսօր հասանելի uCloud ամպային համակարգի միջոցով, և ո՞րն է դրանց թիրախային շուկան:

– Մեր ծառայությունները նախատեսված են և՛ անհատների, և՛ բիզնեսի համար: Մենք ստեղծել ենք ucloudspace.am պորտալը, որտեղ ներկայացված են մեր uCloud ամպային ծառայությունները և առաջարկվող տարիֆային պլանները: Պորտալում կարելի է ծանոթանալ մատուցվող ծառայություններին, օնլայն գրանցվել, կատարել օնլայն վճարումներ, մեկ ինտերֆեյսի միջոցով կառավարել ծառայությունները: Մենք առաջարկում ենք IaaS ծառայություն (ենթակառուցվածքը որպես ծառայություն), որը թույլ է տալիս uCloud ինտերֆեյսում ինքնուրույն ստեղծել վիրտուալ սերվերներ, գործածել տարբեր օպերացիոն համակարգեր, կառուցել սեփական ցանցային ենթակառուցվածք: Ի տարբերություն հայաստանյան մի շարք ընկերությունների, որոնք տրանադրում են միայն վիրտուալ սերվերներ, մենք թույլ ենք տալիս ստեղծել լիովին անկախ միջավայր, որտեղ կարելի է միաժամանակ օգտագործել և կառավարել տարբեր պրոդուկտներ: Առաջիկայում առավել կզարգացնենք մեր պատրաստի հարթակները (PaaS) և ծրագրային ծառայությունները (SaaS): Ներկայում պորտալի միջոցով կարելի է նաև գրանցել դոմեններ, օգտվել ընդհանուր հոսթինգ ծառայությունից՝ ստեղծելով վեբ կայքեր և տեղակայելով դրանք առցանց սերվերների վրա: Մենք առաջարկում ենք նաև համատեղակայում կամ ֆիզիկական հոսթինգ, որը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում մեր տվյալների կենտրոնում: Միշտ հասանելի լինելու սկզբունքով՝ ucloudspace.am պորտալում գործելու է նաև օնլայն աջակցություն՝ 24/7 ռեժիմով:

– Որքանո՞վ են առաջակվող ծառայությունները մրցակցային:

–  Կարող եմ ասել, որ մեր գները և առաջարկվող ծառայություները մրցակցային են: Այսօր հայաստանյան շատ ընկերություններ օգտվում են արտերկրում գտնվող վիրտուալ սերվերներից, ամպային ծառայություններից: Մենք առաջարկում ենք այդ նույն ծառայությունները՝ մեկ պորտալի միջոցով: Եվ ինչո՞ւ չօգտվել համարժեք հայկական ծառայություններից, եթե մենք ունենք նույն հզորությամբ տվյալների կենտրոններ, տրամադրում ենք նույն լուծումները: Այն, ինչի պահանջարկ կա շուկայում, մենք կարող ենք տրամադրել և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք: Մեր մրցակցային առավելությունն այն է, որ  ucloudspace.am պորտալի միջոցով մենք տրամադրում ենք մեկ ինտերֆեյս՝ բոլոր ծառայությունները կառավարելու համար, ապահովում ենք օնլայն տեխնիկական սպասարկում և ընդունում ենք ծառայությունների դիմաց օնլայն վճարում: Այսպիսով, մենք առաջարկում ենք ամպային ծառայություններ, որոնք մրցակցային են և լիովին համապատասխանում են Հայաստանի շուկայի պահանջներին:

– Նշեցիք, որ uCloud ամպային համակարգը զարգանալու է որպես առանձին բիզնես-միավոր: Ի՞նչ քայլեր են նախատեսվում այս ուղղությամբ:

– Առանձնանալով որպես ինքնուրույն բիզնես-միավոր՝ uCloud ամպային համակարգը ունի զարգացման և առաջխաղացման իր սեփական ուղղությունը: Այսօր մեզ համար առաջնային է կայքի զարգացումը, կայքում ներկայացված տեղեկատվության շարունակական թարմացումը, ինչպես նաև կայքի օպտիմալացումը որոնողական համակարգերի համար (SEO): Մենք նաև մտադիր ենք հանդիպումներ ունենալ տարբեր ընկերությունների հետ, որպեսզի վերջիններիս ներկայացնենք մեր լուծումներն, առաջարկներն ու կազմենք ծառայությունների առավել ճկուն փաթեթներ՝ շուկայի պահանջներին համապատասխան:

– Որո՞նք են uCloud ամպային ծառայությունների զարգացման ուղղությամբ առաջիկա ծրագրերը:

– Այս տարի մենք մտադիր ենք գործարկել SaaS ամպային ծառայությունը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն), որը թույլ կտա ամսական վարձավճարի դիմաց օգտվել տարբեր հավելվածներից, օրինակ, օգտվել Microsoft Office հավելվածից, տարբեր հաշվապահական ծրագրերից, Linux համակարգի որևէ ծառայությունից՝ վճարելով ամսական վարձակալության գումար, այլ ոչ թե ամբողջ լիցենզիայի գումարը: Այսինքն, ծառայություն, որը կտրամադրի ցանկացած հավելված՝ ցանկացած էկրանի համար:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58