Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Խոջալու. գուցե Բաքուն հիշե՞ր հայկական ուժերի կողմից փրկված 700 ադրբեջանցիների մասին
01/03/2019 11:21
Կիսվել

Խոջալու. գուցե Բաքուն հիշե՞ր հայկական ուժերի կողմից փրկված 700 ադրբեջանցիների մասին

Իրականության խեղաթյուրում, փաստերի աղավաղում և իրադարձությունների՝ սեփական շահերից բխող մեկնաբանություն. ահա այսպիսին է հակահայկական քարոզչական պատերազմում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճն ու ձեռագիրը: Ավելին, այս ամենն ուղեկցվում է բավական ակտիվ քարոզչությամբ՝ մոլորեցնելու թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը: Ադրբեջանի քարոզչական գլխավոր գործիքներից մեկը Խոջալուի դեպքերն են, որը Բաքում փորձում է ներկայացնել իբրև ադրբեջանցիների դեմ իրականացված «ցեղասպանություն»: Իսկ այս քարոզչությունն իրականացնելիս Ադրբեջանի իշխանությունները չեն խնայում ո՛չ ջանք և ո՛չ էլ ռեսուրս:  

Խոջալուի դեպքերի վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված միֆերին և «հայերի վայրագությունների» վերաբերյալ հնչող պատմություններին զուգահեռ կան ապացույցներ, ականատեսների վկայություններ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի, որոնք հստակորեն ներկայացնում են իրականությունը և ցրում են Ադրբեջանի իշխանությունների քարոզչության մշուշը: Ըստ տարբեր վկայությունների և ապացույցների՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը Խոջալու բնակավայրի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման և Խոջալուում հակառակորդի կրակակետերի (որտեղից ռմբակոծվում էր Ստեփանակերտը) ոչնչացման նպատակով նախապես հայտարարել էին ռազմական գործողություն սկսելու մասին, իսկ Խոջալուի խաղաղ բնակչության տարհանման համար ազատ միջանցք էր թողնվել: Բնակիչների մի մասը, սակայն, շեղվել է միջանցքից և գնացել այլ ուղղությամբ: Ըստ մի շարք տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից ռադիոկապով ստացած տեղեկությունն է շեղել մարդկանց, որոնց մեծ մասն էլ հենց եղել է զոհերի թվում: Ավելին, այն տարածքը, որտեղ գտնվել են զոհերի դիակները, եղել է ադրբեջանական ռազմական դիրքի մոտ և նրանց վերահսկողության ներքո…

Այս համատեքստում հատկանշական է Ադրբեջանի առաջին և այդ դեպքերի ժամանակ դեռևս գործող նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունը: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Մութալիբովը նշել է, որ այդ դեպքերն իրականում կազմակերպվել էին ադրբեջանցի ընդդիմադիրների կողմից՝ հեղաշրջում իրականացնելու նպատակով:  «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար… Մենք ուղղակի հոգնել ենք, հոգնել ենք այդ դիմակայումից: Սովորական մարդիկ են մահանում ամեն օր, այն դեպքում, երբ ինչ-որ մեկը իր ամբիցիաներն է կառուցում՝առաջ տանելով իր քաղաքական նկրտումները», – ասել է Մութալիբովը: 

Գուցե սեփական հանրության մեջ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք ներարկելու, Խոջալուի դեպքերի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու փոխարեն պաշտոնական Բաքուն խոսե՞ր Խոջալուի այն 700 բնակիչների մասին, ովքեր այդ դեպքերի ժամանակ հայկական ուժերի կողմից տեղափոխվեցին Ստեփանակերտ և առանց որևէ նախապայմանի անվնաս փոխանցվեցին ադրբեջանական կողմին: Ակնհայտ է, սակայն, որ սա ձեռնտու չէ Ադրբեջանին, որը պետական մակարդակով որդեգրել է հակահայկական քաղաքականություն, ինչի դրսևորումներին ականատես ենք եղել Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում, 2004թ-ին Հունգարիայում, 2016թ-ին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները գլխատեցին հայ զինծառայողների, սպանեցին և խոշտանգումների ենթարկեցին տարեց մարդկանց…

Այսպիսով, ակնհայտ է, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն գիտակցել հայատյաց հռետորաբանության կործանարար լինելը, քանի դեռ չեն հրաժարվել ձեռագիր դարձած միֆեր ստեղծելուց, մարդասպաններին հերոսացնելուց, վստահության մթնոլորտի ձևավորման և, ըստ այդմ, հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ունենալու մասին մտածելը միամտություն կլինի:

Գրետա Ավետիսյան

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58