Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 12.5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել
06/03/2019 21:25
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում 12.5 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել

Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում  արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի քննարկումներում տնտեսական հեղափոխության հետ կապված շատ շեշտադրումներ են արվել: «Թեմաներից մեկը կապված էր քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը պահանջելուն: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել և ո՞ր ուղղությամբ եք շարժվում այս հարցում»,-հետաքրքրվեց Դանիելյանը:

Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր քաղաքացիներին, ձեռնարկատերերին ու ՊԵԿ-ին, այնուհետև պարզաբանեց: «Մենք ունենք աննախադեպ զարգացում: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին  ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ  12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել: Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրաշրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է: Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկմուտների հավաքագրման գործընթացին»-նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` գոնե փորձագիտական տվյալներով այս գործընթացը շարունակվելու է: Նա սրանից ավել կարևոր համարեց քաղաքական ուղերձը, որ մենք այսօր, ըստ էության, գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ: Վարչապետի  կարծիքով` հանրությունն իր գործողություններով շարունակում է վստահություն արտահայտել կառավարության, նաև ԱԺ-ի նկատմամբ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72