Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Բաբկեն Թունյան. գազավորված ըմպելիքների ակցիզային հարկումը բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա
12/03/2019 15:44
Կիսվել

Բաբկեն Թունյան. գազավորված ըմպելիքների ակցիզային հարկումը բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման հետ կապված վերապահումներ ունի:  Նա կածում է՝ դա առողջապահական տեսանկյունից հիմնավորված չէ և բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Արտադրողների կողմից մտահոգությունը տեղին է: Առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, շատ վիճահարույց է: Մենք, շաքարայնության փոխարեն, շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա: Շաքար պարունակող ավելի վնասակար ըմպելիքը կարող է դուրս մնալ ակցիզային հարկից, իսկ գազավորված մեկ այլ ըմպելիք հարկվել: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդելու է բացասաբար: Սա նշանակում է, որ դրանից կտուժեն ցածր գնային սեգմենտում աշխատողները», – ասաց Թունյանը։

Նրա կարծիքով, այդ փոփոխության արդյունքում շուկայում խոշորները կարող են «կլանել» փոքրերին: Թունյանը նաև նկատեց, որ ֆինանսների նախարարությունը լսում է բոլոր կողմերի կարծիքները: Եվ հնարավոր է, որ մինչ ԱԺ հասնելն այդ հարցը լուծված լինի:

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից: Սակայն նախագծի ավելի վաղ ներկայացված տարբերակում առաջարկվել էր հարկել 100 գրամ ծավալում 5 գրամից ավելի շաքար պարունակող ըմպելիքները: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում փոփոխությունը մեկնաբանել էր հետևյալ կերպ՝  դիտարկումները ցույց են տվել, որ շաքարայնության հիման վրա հարկային վարչարարություն իրականացնելը կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով այն առումով, որ ըմպելիքների պիտակների վրա հազվադեպ է մակնշվում շաքարի պարունակությունը, իսկ գազավորված լինելն ավելի տեսանելի, ավելի վերահսկելի հատկանիշ է, և կարելի է ավելի արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնել:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58