Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՊԵԿ. 6-ամյսա նախապատրաստական դասընթաց` համակարգում աշխատանքի ընդունվելու համար
20/03/2019 10:47
Կիսվել

ՊԵԿ. 6-ամյսա նախապատրաստական դասընթաց` համակարգում աշխատանքի ընդունվելու համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է ուսումնական դասընթաց` ընդհանուր վեց ամիս տևողությամբ, որից չորս ամիսը լինելու է դասընթացի տեսական, իսկ երկու ամիսը` գործնական փուլ:

Դասընթացի տեսական փուլը ներառելու է ընդհանուր գիտելիքներ հարկային օրենսդրության վերաբերյալ, ինչպես օրինակ` հարկման համակարգերը, հարկատեսակները, ինչպես նաև գիտելիքներ հարկային իրավախախտումների վերաբերյալ, այդ թվում` հարկային չարաշահումներ, տնտեսական հանցագործությունների քննության մեթոդիկա, հարկային հանցագործությունների կանխմանը և բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հակակոռուպցիոն վարքագիծ և այլն: Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո ունկնդիրները կանցնեն երկամսյա փորձաշրջան համապատասխան ստորաբաժանումում, որի հաջող արդյունքի դեպքում կստանան հավաստագիր: ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի ընդունման դեպքում հավաստագրի հիման վրա հնարավոր կլինի նշանակվել հարկային կամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնում: Մինչև օրենսդրական համապատասխան փոփոխությունը (ընդունվելու դեպքում), հավաստագիր ստացած անձինք կարող են ընդհանուր հիմունքներով մասնակցել թափուր հաստիքի մրցույթին:

Ծրագրի շրջանակներում դասավանդումը վարելու են գործնական փորձ ունեցող մասնագետներ ինչպես հարկային, այնպես էլ քրեադատավարական ոլորտից:

Ծրագրին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում (2019թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ դիպլոմ) ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող անձինք:

Ծրագրի շրջանակներում նախապատվություն կտրվի կանանց և մարզերում բնակվող ուսանողներին, որոնք պատրաստակամ են աշխատել տվյալ մարզի տարածքում:

Հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` trainingcenter@taxservice.am մինչև 2019թ-ի ապրիլի 1-ը: Նախնական համակարգչային քննության (համակարգչային թեստավորում) արդյունքների հիման վրա կձևավորվի դասընթացի մանակիցների ցանկը: Դասընթացի գումարը նախնական տվյալներով կազմելու է 200 000 դրամ, առանձին դեպքերում հնարավոր է նաև անվճար:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով:

ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար 6-ամյսա նախապատրաստական դասընթացի ծրագիր

1. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 1, Հասկացությունները և հարկերի համակարգը). 4 ժամ

2. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 2, Հարկ վճարողները և հարկային մարմինները). 2 ժամ

3. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 3, Հարկային պարտավորությունները, հաշվետվական համակարգը և հաշվարկային փաստաթղթերը). 6 ժամ

4. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 4, Ավելացված արժեքի հարկը). 8 ժամ

5. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 5, Ակցիզային հարկը). 2 ժամ

6. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 6, Շահութահարկը). 6 ժամ

7. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 7, Եկամտային հարկը). 4 ժամ

8. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 8, Բնապահպանական հարկը). 1 ժամ

9. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 9, Ճանապարհային հարկը). 1 ժամ

10. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 10, Բնօգտագործման վճարը). 1 ժամ

11. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 13, Հարկման հատուկ համակարգերը). 6 ժամ

12. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 14, Հարկ վճարողների հաշվառումը). 2 ժամ

13. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 15, Հարկ վճարողների սպասարկումը). 2 ժամ

14. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 16, Հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը ). 4 ժամ

15. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 17, Հարկային հսկողությունը). 6 ժամ

16. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 18, Պատասխանատվությունը օրենքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար). 4 ժամ

17. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 19, Հարկային պարտավորությունների կատարման ապահովումը). 8 ժամ

18. ՀՀ Հարկային օրենսգիրք (Բաժին 20, Հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության բողոքարկումը). 4 ժամ

19. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (մաքսային ընթացակարգեր, մաքսային վճարներ). 14 ժամ

20. Մաքսային հայտարարագրում. 6 ժամ

21. Առանձին կատեգորիաների անձանց կողմից ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգեր. 6 ժամ

22. Օպերատիվ-Հետախուզական գործունեության մասին ՀՀ օերնքի ընդհանուր դրույթներ(Գլուխ 1 և Գլուխ 2). 8 ժամ

23. Օպերատիվ-հետախուզական միջոցառումերը և դրանց արդյունքների օգտագործումը որպես ապացույց (Գլուխ 3 և Գլուխ 6). 12 ժամ

24. Օպերատիվ-հետախուզական միջոցառումերի ընթացակարգին ներկայացվող պահանջներ, օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը. 6 ժամ

25. Տնտեսական հանցագործությունների հասկացությունը և դասակարգումը. 6 ժամ

26. Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունները տնտեսական հանցագործությունների քննության համատեքստում. 16 ժամ

27. Տնտեսական հանցագործությունների քննության մեթոդիկայի առանձնահատկությունները. 8 ժամ

28. ՄԻԵԴ նախադեպային իրավունք. 8 ժամ

29. Տնտեսական և այլ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում արդյունավետ համագործակցություն (ՏՀԶԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, համապատասխան մասնագետներ ուղարկելու դեպքում). 8 ժամ

30. Հասանելիությունը օրենքով պահպանվող գաղտնիքներին(այդ թվում ` բանկային) օպերատիվ-հետախուզական միջացառումներ և քննչական գործողություններ իրականացնելիս: Միջազգային փորձը:. 6 ժամ

31. Տեխնիկական միջոցների կիրառումը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս: Միջազգային լավագույն փորձը. 6 ժամ

32. Օպերատիվ ներդրումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառման յուրահատուկ տեսակ, և դրա կիրառության միջազգային փորձը. 4 ժամ

33. Հարկային չարաշահումների քննություն, վարչաիրավական և քրեաիրավական հետևանքներ. 8 ժամ

34. Շահերի բախման կառավարումը հանրային ծառայության ոլորտում. 8 ժամ

35. Հարկային և մաքսային ծառայողի բարեվարքություն. 8 ժամ

36. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգ. 6 ժամ

37. «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգ. 4 ժամ

Ընդամենը. 219 ժամ

ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար 6-ամյսա նախապատրաստական դասընթաց. հարցեր

1. Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ,

3. ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն փոփոխման ենթակա չեն՝

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ

5. Ոչ ոք չի կարող կրկին դատվել

6. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում

7. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների կիրառելիությունը անձանց շրջանակի վրա

8. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել

9. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

10. Ինչ է հաշվի առնվում Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս

11. Պետական հարկի տեսակ է հանդիսանում

12. Պետական հարկի տեսակ չի հանդիսանում

13. Տեղական հարկի տեսակ չի հանդիսանում

14. Պետական վճարի տեսակ չի հանդիսանում

15. Պետական վճարի տեսակ է հանդիսանում

16. Հայաստանի Հանրապետությունում սահմանված չէ հարկման հետևյալ համակարգը

17. Հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա արտարժույթով արտահայտված եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է

18. Հարկային արտոնությունների տեսակ չի հանդիսանում

19. Հարկային արտոնությունները սահմանվում են

20. Հարկ վճարողը  հարկային արտոնությունից օգտվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում

21. ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ կազմակերպություն չի համարվում`

22. ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով՝ կազմակերպություն է համարվում`

23. ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները համարվում են փոխկապակցված, եթե`

24. ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները համարվում են փոխկապակցված, եթե`

25. Ապրանքի մատակարարման վայրը չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, եթե

26. ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքում

27. Հարկային պարտավորությունը դադարում է՝

28. Հարկային հաշվարկը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է

29. Հարկային հաշվարկը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը, եթե՝

30.  Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով կարող են ներկայացվել

31. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է

32. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում

33. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ են

34. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում

35. ԱԱՀ-ից չեն ազատվում

36. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են հետևյալ գործարքները

37. Որն է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջանը

38. Ակցիզային հարկով հարկման օբյեկտ չի համարվում հետևյալ գործարքը

39. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են

40. Ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքներն են

41. Ակցիզային հարկից ազատվում են հետևյալ գործարքները

42. Ակցիզային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում

43.  Շահութահարկ վճարողներ են համարվում

44. Շահութահարկ վճարողներ չեն համարվում

45. Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում

46. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝

47. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

48. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝

49. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում

50. հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն

51. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող

52. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր է

53. Անհատույց ստացված հողամասերը եկամուտ են համարվում

54. Համախառն եկամտից չեն նվազեցվում

55. ՀՀ տարածքում գործուղման օրապահիկը համախառն եկամտից նվազեցվում է

56. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս,եթե

57. Այլ հիմնական միջոցների նվազագույն ամորտիզացիոն ժամկետը սահմանված է

58. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝

59. Շահութահարկ վճարողի համախառն եկամտից ենթակա չեն նվազեցման

60. Գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է

61. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

62. Շահութահարկ վճարողներ են համարվում

63. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների ստացվող շահաբաժինները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե

64. Ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման առումով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում՝

65. Առևտրային կամակերպությունների անհատույց  ստացված հողամասերը եկամուտ են համարվում

66. Եկամտային հարկ վճարողներ են համարվում

67. Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

68. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

69. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ չեն համարվում՝

70. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է

71. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է

72. Հարկային գործակալները նոր աշխատողի համար Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ

73. Վարձու աշխատողի համար նվազեցվող եկամուտ է հանդիսանում

74. Հարկային գործակալը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող շահաբաժիններից եկամտային հարկը հաշվարկում է

75. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է

76. Հարկային տարվա ընթացքում վարձակալական վճարների 58,35 մլն դրամը գերազանցող գումարներից ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է

77. Եկամտային հարկի իմաստով նվազեցվող եկամուտներ չեն

78. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝

79. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ չեն համարվում՝

80. Բնօգտագործման վճարի օբյեկտներ են համարվում

81. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է

82. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է

83. Շրջանառության հարկ վճարողներ են համարվում

84. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`

85. Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում

86. Շրջանառության հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում

87. Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում

88. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում

89. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել

90.  Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող առևտրային կազմակերպությունները ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող

91. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները մինչև հարկային տարվան հաջորդող

92. Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներից շրջանառության հարկը հաշվարկվում է՝

93. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`

94. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`

95. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում՝

96. Անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե իր գործունեությունը իրականացնում է՝

97. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել՝

98. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից  այլ գործունեությունից ստացվող եկամուտներից շրջանառության հարկը հաշվարկվում է՝

99. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը՝

100. Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներից շրջանառության հարկը հաշվարկվում է՝

101. Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ցանկը սահմանում է՝

102. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել՝

103. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները

104. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չեն համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության հետևյալ տեսակները

105. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկը պետական բյուջե են վճարում

106. Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է

107. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները ՀՎՀՀ ստանալու համար

108. Հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են

109. Օրենսգրքով սահմանված կանխավճարները հաշվառվում են

110. Հարկային մարմնում գործում է հարկ վճարողների հաշվառման

111. Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է

112. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող Ա/Ձ-ները ՀՎՀՀ-ն ստանում են

113. ՀՀ ԿԲ-ի կողմից պետական գրանցում  (հաշվառում) ստացող կազմակերպությունները ՀՎՀՀ-ն ստանում են ՀՀ ԿԲ-ի միջոցով՝

114. Նոտարները, Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձիք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավաարեցված միջազգային կազմակերպությունները, մշտական հաստատությունները ՀՎՀՀ ստանալու համար դիմում են

115. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի ներկայացրած դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղեկացվում է դիմումը ստանալուց

116. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթով կարող են իրականացվել

117. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման դիմաց վճարումները

118. Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվության տեսակ չէ

119. Հարկ վճարողը հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ’ չվճարված հարկի գումարի

120. Շրջանառության հարկ վճարողների կողմից ժամանակաշրջանի շրջանառության հարկի հաշվարկում հարկի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում

121. Օրենսգրքով սահմանված ապօրինի գործունության համար պատասխանատվությունը չի կիրառվում

122. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում

123. Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև՝

124. Արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակներն ստացվում են մինչև՝

125. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված՝

126. Վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համար հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են

127. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել՝

128. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են՝

129. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են՝

130. Հարկային  ծառայողի վարքագծի կանոնները նորմեր են, որոնք

131. Հարկային ծառայողը պարտավոր է

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58