Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ-ը խիստ վարչարարություն չի կիրառելու այն տնտեսվարողների նկատմամբ, ում նոր սերնդի ՀԴՄ ստանալու հայտը դեռ չի բավարարվել
03/04/2019 17:39
Կիսվել

ՊԵԿ-ը խիստ վարչարարություն չի կիրառելու այն տնտեսվարողների նկատմամբ, ում նոր սերնդի ՀԴՄ ստանալու հայտը դեռ չի բավարարվել

Պետական եկամուտների կոմիտեն վարչարարության խիստ գործիքակազմ չի կիրառի այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր հայտ են ներկայացրել նոր սերնդի ՀԴՄ-ներ ստանալու համար, սակայն հայտը դեռ չի բավարարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ հարկ վճարողների մի մասը, ունենալով հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա հայտ է ներկայացրել, բայց դեռ չի ստացել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա , այն պատճառով, որ ի տարբերություն հին սերնդի ՀԴՄ-ի, նոր սերնդի ՀԴՄ-ն շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հարկային մարմնին վարչարարություն իրականացնելու համար:

«2019 թվականի մարտ ամսին 8 միլիոն 361 հազար հատ ՀԴՄ կտրոն  ավել է տպվել նախորդ տարվա մարտի համեմատ: Եռամսյակի համեմատ 20 միլիոն 710 հազար ավել ՀԴՄ կտրոն է տպվել և դրանցով կատարվել է 55.1 միլիարդ դրամի շրջանառություն»,-ասաց նա:

Ներկայացնելով եռամսյակային տվյալները, Դավիթ Անանյանն ասաց, որ  2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 միլիարդով, կամ 32.8 տոկոսով, մաքսային եկամուտները՝ 2.8 միլիարդով, կամ 4.1 տոկոսով:

« Նախորդ տարի 19 միլիարդի փոխարեն, այս տարի մենք տնտեսական սուբյեկտներին վերադարձրել ենք 26 միլիարդ դրամ: Վերադարձվող գումարները պակասեցնում են մեր հարկային մուտքերը»,-նշեց նա:

ՊԵԿ նախագահը  հավելեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարը կամ հարկ վճարողների նկատմամբ ունեցած պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 132.7 միլիարդ դրամ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 21.5, 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ 15.4 միլիարդ դրամ:

Միասնական գանձապետական հաշվի մնացորդը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 48.1 միլիարդ դրամ,  2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ 41.1 միլիարդ դրամ:

«2018 թվականի հունվարի 1-ից կիրառվող նոր մեթոդաբանությամբ պետական բյուջեի հարկային եկամուտ է համարվում հարկային հաշվարկներով հայտարարագրված այն պարտավորությունը, որը մարվել է գանձապետական միասնական հաշվում առկա գումարների հաշվին»,-ասաց նա:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98