Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳՈՒՆԱՎՈՐ ԿՏՐՈՆՆԵՐ ՀԴՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
08/06/2009 17:49
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԳՈՒՆԱՎՈՐ ԿՏՐՈՆՆԵՐ ՀԴՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Հանրապետությունում ՀԴՄ-ների  կիրառման կանոնների խախտման երևույթների դեմ իրականացվող պայքարը շարունակական է և պետական եկամուտների կոմիտեն այս առումով հսկողական աշխատանքները չի թուլացնելու», – վստահեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը, հունիսի 8-ին հանդիպելով լրագրողների հետ:

Իրականացված  աշխատանքների արդյունքում 2009 թվականի հունիսի  1-ի դրությամբ  արձանագրվել է 3 770 խախտում, որից 1 914-ը Երևանում և 1 856-ը` հանրապետության տարբեր մարզերում: Ա. Բեյբությանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մայրաքաղաքի կենտրոնում արդեն արդյունքները շոշափելի են և այժմ վարչարարության գործիքներն ուղղվելու են  մայրաքաղաքի  ծայրամասերի և մարզերի տնտեսվարողների ուղղությամբ: Հայտնաբերված խախտումներից 3 411-ն արձանագրվել է առաջին անգամ և կիրառվել է օրենքով սահմանված տուգանք` 75 000 կամ 150 000 դրամի չափով: 2-րդ և ավելի անգամ թույլ տրված խախտումների թիվը կազմել է 359: Նրանց նկատմամբ համապատասխանաբար կիրառվել է  150 000,  300 000 դրամի տուգանք և գործունեության  կասեցում  5 և 10 օրով: Միայն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում կասեցվել է 31 տնտեսվարողի գործունեություն, որից 2-ը`  10 օրով: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը հայտարարել է նաև, որ, նման խախտումներ թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ ավելի մեծ հասարակական ուշադրություն հրավիրելու համար, մշակվել և կասեցումների համար արդեն օգտագործվում է  հատուկ այդ նպատակով ձևավորված գունավոր ժապավեն. «Սա կարծում ենք արդյունավետ միջոց կլինի հատկապես այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք անգամ բազմիցս տուգանվելու և գործունեությունը պարբերաբար կասեցնելու պարագայում էլ համառորեն շարունակում են խախտել հդմ շահագործման կանոնները: Հասարակությունը  պետք է վստահ լինի, որ հարկային մարմինը հետևողական է և չպետք է թուլացնի իր աջակցութունը նման խախտումների դեմ պայքարի  հարցում»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը: 

Անցած 5 ամիսներին արձանագրված խախտումներով   առաջադրվել է շուրջ  293 460 հազ. դրամ տուգանք: Ա. Բեյբությանը նկատել է, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում վարչարարության շնորհիվ հնարավոր է եղել լավ արդյունքներ ապահովել` անցած տարվա համեմատ ֆիսկալ շրջանառությունն աճել է   30 մլրդ դրամով: 
Նշվել է նաև, որ եթե նախկինում ՀԴՄ կանոնների խախտումներ արձանագրվում էին միայն առևտրի ոլորտում, ապա այժմ այդ ցանկում ավելանում են նաև տուգանքի ենթարկված և կասեցված  վարսավիրանոցները, հանրային սպասարկման, ավտոսպասարկման և բենզալցման կետերը: 5 և 10 օրով կասեցվել է Աբովյան փողոցի վրա գտնվող «Մարգարիտ» դեղատան, «Արմֆարմ», ինչպես նաև Թումանյան փողոցի վրա գտնվող «Հովիզ» և «Մեֆորա» վարսավիրանոցների, Դ. Բեկի «Ընտանեկ» ռեստորանին հարող տարածքում գտնվող «Ռ.Օ.Մ ՕՅԼ»  բենզալցակայանի գործունեությունը:    

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83