Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ նարկայացված է «Ատոմէքսպո-2019» ֆորումին
15/04/2019 18:09
Կիսվել

Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ նարկայացված է «Ատոմէքսպո-2019» ֆորումին

Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) տաղավարը ներկայացված է «Ատոմէքսպո-2019» XI Միջազգային ֆորումի շրջանակներում մասնագիտացված ցուցահանդեսում, որն անցնում է ապրիլի 15-16 Սոչիի գլխավոր մեդիակենտրոնում։ Տաղավարի այցելուները կարող են ծանոթանալ Հայկական ԱԷԿ-ի պատմությանը, տնտեսությունու դրա նշանակությանը և Հայաստանի ատոմային էներգետիկայի կարևորագույն նախագծի հետ՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականցման նախագծին։

Առ այսօր ՀԱէԿ՝ Հարավային Կովկասում առաջին և միակ ատոմային էլեկտրակայանն է։ ՀԱԷԿ-ը ատոմային բնագավառի պատմության մեջ յուրահատուկ օբյեկտ է․ կայանի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է 6,5 տարի կոնսերվացված լինելուց հետո։ Այսօր կայանը նոր փուլ է սկսվում՝ կայանի գործունեության ժամկետի երկարաձգումը հնարավոր դարձավ հայ և ռուս մասնագետների շնորհիվ։ Հայաստանը, ունենալով գործող ՀԱԷԿ-ը, մնում է «ատոմային ակումբում» և այդ բնագավառում նրա փորձը մեծ հետաքրուքրթյուն է առաջացնում, այս տարի ՀԱԷԿ-ը նոր ֆորմատով  է ներկայացված։

 «Առաջին անգամ Հայկական ԱԷԿ-ը ներկայացված է Ատոմէքսպո-ին սեփական տաղավարով։ Մենք այստեղ պատմելու բան ունենք, քանի որ մեր կայանի արդիականացման նախագծի շրջանակներում էներգաբլոկի և անվտանգության համակարգերի բաղադրիչների համալիր հետազոտման, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության խնդիրնրի գնահատման մեծ փորձ է կուտակվել։ Բացի այդ, ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում կայանում ներդրվում են ամենաառաջատար տեխնոլոգիական լուծումներ։ Համոզված եմ, որ մեր սթենդը կգրավի ֆորումի մասնակիցներին և հյուրերին», – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Նա նշեց նաև այսպիսի միջոցառումների կարևորությունը, ընդգծելով, որ ֆորումի շրջանակում կարելի է ոչ միայն կիսվել գործնական փորձով, այլ նաև քննարկել աշխարհում էներգետիկայի զարգացման և բնապահպանական հավասարակշռության պահպանման գլոբալ հարցերը։

Հիշեցնենք, «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է տարածաշրջանում միակ` հայկական ԱԷԿ-ի ստենդը: ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրի Հայաստանում արդյունահանվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը: Կայանը թույլ է տալիս ապահովել երկրի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էներգամատակարարմամբ ու երաշխավորել հայկական էներգոհամակարգի մոտ 400 Մգվտ. գեներացվող հզորությունները:

———–

Ռոսատոմի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցությունը տարիներ ի վեր հաջողությամբ զարգանում է։ Ռոսատոմի կողմից Հայաստանի տարածքում իրականացվող առանցքային նախագծերից է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը, ինչը արվում է ԱԷԿ-ի աշխատանքը ևս 10 տարով երկարացնելու, ինչպես նաև՝ կայանի անվտանգությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։  Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջին։ Նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ-սերվիսն» է։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01