Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+2.00 EUR SELL - 445.50+1.50
OIL:  BRENT - 63.95+1.90 WTI - 59.64+1.97
COMEX:  GOLD - 4197.90-0.15 SILVER - 53.10+0.32
COMEX:  PLATINUM - 1613.30-1.89
LME:  ALUMINIUM - 2894.50+0.87 COPPER - 10944.00+1.37
LME:  NICKEL - 15053.00-0.36 TIN - 37399.00+3.82
LME:  LEAD - 2095.50+1.80 ZINC - 3075.00-0.19
FOREX:  USD/JPY - 154.37-0.23 EUR/GBP - 1.164+0.46
FOREX:  EUR/USD - 1.164+0.46 GBP/USD - 1.3151+0.23
STOCKS RUS:  RTSI - 994.05+1.13
STOCKS US: DOW JONES - 47457.22-1.65 NASDAQ - 22870.36-2.29
STOCKS US: S&P 500 - 6737.49-1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 50376.53-1.77 TOPIX - 3359.81-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 26572.46-1.85 SSEC - 3990.49-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9807.68-1.05 CAC40 - 8232.49-0.11
STOCKS EUR:  DAX - 24041.62-1.39
14/11/2025  CBA:  USD - 382.12-0.16 GBP - 502.18-0.63
14/11/2025  CBA:  EURO - 443.79-0.15
14/11/2025  CBA:  GOLD - 51545+702 SILVER - 661.82+28.42
Նիկոլ Փաշինյանը՝ բարձրացած աշխատավարձերի մասին
17/04/2019 09:41
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը՝ բարձրացած աշխատավարձերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ տվյալներ է հրապարակել վերջին տարում Հայաստանում բարձրացած աշխատավարձերի վերաբերյալ։

Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:

Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:

Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել:

Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:

Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին:

14/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.12
-0.16
Եվրո (EUR)
443.79
-0.15
Ռուբլի (RUR)
4.7327
-0.0226
Լարի (GEL)
141.24
-0.08
51545
+702
Արծաթ
661.82
+28.42