Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Փաշինյանը կարևորում է կառավարության և Հայաստանի փորձագիտական հանրության միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը
22/04/2019 18:25
Կիսվել

Փաշինյանը կարևորում է կառավարության և Հայաստանի փորձագիտական հանրության միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը

ՀՀ կառավարությունն ու տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսագիտության ոլորտում փորձագիտական հանրությունը պետք է համագործակցեն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանում փորձագիտական ինստիտուտների զարգացումը:

Պրոֆեսորադասախոսական կազմի անդամ Թաթուլ Մանասերյանը դիտարկումներ արեց կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ: Նա նկատեց, որ շատերն ավարտում են բուհն ու գնում արտերկիր:

«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցվեն կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերությունները: Այսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից, և տնտեսագիտական հանրությունը իր մոտեցումներով ու առաջարկներով պետք է իր տեսլականը ներկայացնի, թե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվի: Առանց քաղաքական տեսլականի ոչ մի տնտեսագիտական քննարկում վերջնական իմաստ չի ստանում: Կարևոր է, որ խնդիրն իրականացնելու համար քաղաքացիներից ստացել ենք մանդատ, և շատ կարևոր է, որ այդ մանդատը հնարավորինս արդյունավետ իրականացնելու համար կարողանանք կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ տնտեսական գործընթացները պետք է զարգանան որոշակի քաղաքական տեսլականի շրջանակում և նշեց, որ իրենց ներկայացրած տեսլականը միանշանակ չի ապացուցել իր ճշմարտացիությունը, քանի որ աշխարհում չկա մի տեսլական, որը 100 տոկոսով իր ճշմարտացիությունն ապացուցած լինի: Վարչապետը վստահեցրեց՝ կառավարությունն  այդ մոդելի իրագործման համար վերցրել է քաղաքական պատասխանատվություն, ժողովրդից ստացել է մանդատ, և տնտեսագիտական հանրության հետ հարաբերությունները պետք է կառուցվեն այս տրամաբանության մեջ: «Կառավարման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիր կա: Կառավարությունն այսօր ցանկացած խնդրի լուծման համար փորձագետներ է հրավիրում արտերկրից՝ դրա համար վարկեր ու գրանտներ վերցնելով:

Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա: Տեսակետներ կան, թե Հայաստանի փորձագիտական ներուժի մեխանիզմներն այն աստիճանի հղկված չեն, և եթե սկսենք տեղական փորձագիտական հանրության հետ աշխատել, շատ բաներից ետ կմնանք: Սակայն ես կարծում եմ, որ այդ ժամանակն արժե ծախսել, որ ունենանք ուժեղ փորձագիտական ինստիտուտներ բոլոր ոլորտներում»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ ներուժը հիմնականում կենտրոնացած է համալսարաններում:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84