Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է
23/04/2019 11:14
Կիսվել

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը», – նշեց Բաբայանը և հավելեց, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:

Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չհստակեցրեց, նշեց, որ գուցե 1 ամիս կամ ավելին:

«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Անդրադառնալով  շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտեց, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց:

«Շենքը կառուցված և կահավորված է հյուրանոցային պայմաններով, և այլ տարբերակ ես դեռևս չեմ տեսնում: Լավագույն տարբերակ կլինի հավատարմագրային մրցույթի տանելը, որտեղ համապատասխան օպերատորները հանդես կգան համապատասխան առաջարկներով: Աճուրդի դնելու պարագայում էլ շինության գնորդը պետք է կառավարումն իրականացնի»,- շեշտեց Բաբայանը:

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78