Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Արցախի ԱԺ-ում տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով
26/04/2019 18:28
Կիսվել

Արցախի ԱԺ-ում տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով

Հանրապետության խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 26-ին Արցախի «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 113-րդ հոդվածի և Ազգային ժողովի աշխատակարգի պահանջներին համապատասխան, հրավիրել են «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, լսումները վարող պատգամավոր Դավիթ Մելքումյանը ներկայացրել է քննարկվող հարցի կարևորությունը պետության և հանրության համար և նշել, որ խմբակցությունը շահագրգիռ է ծավալել կառուցողական քննարկումներ ոլորտում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ գտնելու համար: Լսումներին հրավիրվել են՝ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական բաժնի պետ Արմեն Թովմասյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի վարչության պետի տեղակալ Աննա Առաքելյանը, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, «ԱԼՕ» նախաձեռնության համակարգող Մհեր Պողոսյանը:

Խոսելով լսումների կազմակերպման շարժառիթի մասին՝ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ հիմնական պատճառը հանրապետության բնակչության շրջանում տարածված դժգոհություններն են հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներից: Պատգամավորը նշել է, որ ոլորտի վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել է հետևյալ  նախնական եզրակացությունների. Արցախի Հանրապետությունում  հեռահաղորդակցության ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ սակագներն անհամապատասխան են բնակչության եկամուտներին, ընկերության կողմից մատուցած ծառայությունների որակը չի համապատասխանում  դրանց դիմաց գանձվող գումարին:

Քննարկումների փուլի մեկնարկին «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ ինքը հրաժարվում է լսումների այս  ձևաչափով տեղեկությունների տրամադրումից՝ առաջարկելով կազմակերպել առանձին հանդիպում պատգամավորների հետ:

Հարցադրումներով և առաջարկներով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Գագիկ Պետրոսյանը և Արպատ Ավանեսյանը: Լսումներին ներկա շահագրգիռ կողմերը ևս ներկայացրել են իրենց տեսակետները:

Ամփոփելով հանդիպումը՝ առաջարկվել է ընդմիջել լսումները և առաջիկայում  կազմակերպել պատգամավորների հանդիպումը «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրենի հետ, որից հետո կրկին շարունակել լսումների ձևաչափով քննարկումը:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խորհրդարանի խմբակցությունների  և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25