Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է՝ տարին կամփոփվի արտահանման ծավալների որոշակի աճով
03/05/2019 19:25
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է՝ տարին կամփոփվի արտահանման ծավալների որոշակի աճով

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել են 8.6 տոկոսով: Սակայն կրճատումները պայմանավորված են արտադրող որոշ խոշոր ընկերությունների աշխատանքների  պլանային կանգառներով, կրում են սեզոնային բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` տարին կամփոփենք աճով:

«Այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.1 տոկոսով: Մեր դիտարկումներով խոշոր նվազում արձանագրված ուղղություններից մի քանիսը վերաբերում են հատկապես լեռնահանքային ոլորտին: Խտանյութերի արտահանման ոլորտում այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումը նվազած է եղել 51 մլն դոլարից ավել չափով: Բայց դրանից միայն 20.1 մլն դոլարը  խտանյութերի նվազումն է: Ընդ որում, պղնձի գները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 12 տոկոսով ցածր են եղել: Բայց ունենք որոշակի նվազում արտադրողների արտադրանքի գծով, ինչը սեզոնային նշանակություն ունի: Լեռնահանքային ոլորտի խոշոր կազմակերպությունները տարվա ընթացքում որոշակի պլանային կանգառներ են ունենում, որոնք արտադրական նշանակություն ունեն: Որոշակի տեխնոլոգիական հանգույցներ, սարքավորումներ նորոգվում են, դրանք այդ ամսվա ընթացքում մոտ տասնհինգ օր չեն աշխատում: Եվ մեր խոշոր ձեռնարկություններից երկուսն ունեցել են այդպիսի ժամանակավոր կանգառ, ինչն էլ ազդել է առաջին եռամսյակի ցուցանիշների վրա»,-ասաց նախարարն ու  հավաստիացրեց,  որ տարվա մնացած ամիսների ընթացքում նվազեցումը ֆիզիկական ծավալների տեսանկյունից վերականգնված կլինի:

Նրա կարծիքով` տարվա հանրագումարով կունենանք առնվազն նույն ցուցանիշները, որ եղել են նախորդ տարվա ընթացքում` գուցե մի քիչ բարձր` չնայած այն հանգամանքին, որ  գների որոշակի նվազում է եղել:

Առաջին եռամսյակում որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը: Նախարարի խոսքով` սա նույնպես ժամանակավոր, սեզոնային բնույթ ունի: «Մենք գազ ենք ներկրում, դրանից արտադրում ենք էլեկտրաէներգիա  և արտահանում: Սակայն դա միշտ տարվա ընթացքում կախված է լինում տվյալ ժամանակահատվածում պահանջարկից: Եվ առաջին ամիսների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չի եղել: Մեր գործընկերները վստահեցնում են, որ տարվա մնացած ամիսների ընթացքում այդ բացը կվերականգնվի, կլրացվի»,-նշեց Խաչատրյանը:

Ծխախոտի արտադրության և արտահանման գծով ևս առաջին եռամսյակում  որոշակի նվազում է արձանագրվել: Նախարարի խոսքով` դա, ըստ հավաստիացումների, ևս կվերականգնվի ժամանակի ընթացքում: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ  ևս նվազել է 4 մլն 400 հազար դոլարով: «Սա իր հերթին պայմանավորած էր նրանով, որ որոշակի շուկաներում, մասնավորապես ԱՄՆ-ի, ռուսաստանյան սեփականատերերի առնչությամբ որոշակի կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում: Հիմա արդեն այդ խնդիրը հանգուցալուծվել է, մարտ ամսում նախորդ տարվա մարտի նկատմամբ որոշակի աճ է գրանցվել: Եվ մնացած ամիսների ընթացքում նախատեսում է առնվազն 22-25 տոկոս ֆիզիկական ծավալների աճ նախորդ տարվա նկատմամբ»,- նշեց նախարարը:

Չնայած արտահանման ծավալների կրճատմանը` Խաչատրյանը հավաստիացրեց, որ տարին կամփոփվի որոշակի աճով: Տարեկան ծրագրրւմ դրված է 7-8 տոկոս արտահանման աճ, գուցե այն լինի հենց այդ շրջանակում: Նախարարի խոսքով` էական մտահոգությունների պատճառ այդ փուլում չեն տեսնում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52