ՃԳՆԱԺԱՄ – ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված այս տարի Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ նվազել է: Եթե նախորդ տարիներին մարզից արտագնա աշխատանքի էր մեկնում շուրջ 20 հազ. մարդ, ապա այս տարի մեկնողները կազմում են այդ թվի 20 տոկոսը: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ արտերկրում ֆինանսական դժվարությունների հանդիպածները վերադառնում են, ինչի հետեւանքով այս տարի մարզում ավելացել է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը:
Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից այս տարի կսուբսիդավորվեն 33 հազ. հա գարնանացան գարու եւ ցորենի ցանքեր, որից կօգտվի 30 հազ. գյուղացիական տնտեսություն: