Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Ապարանում կկառուցվեն արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր
31/05/2019 16:04
Կիսվել

Ապարանում կկառուցվեն արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր

Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի  և համայնքապետարանի տարածքներում համապատասխանաբար կկառուցվեն 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, որոնց շահագործումը կնպաստի համայնքի էներգետիկ ծախսերի կրճատմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Էներգախնայողության աջակցման հիմնադրամից, այդ ծրագրի իրականացման համար հայտարարաված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել արևային էներգետիկայի հայկական շուկայի յոթ ընկերությունները: Մրցութային գործընթացի  ավարտից հետո կսկսվի շինարարությունը և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կայանները կհանձնվեն շահագործման:

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում և  իրականացվում Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ :

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել: Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և  որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում  կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի  էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը Արթիկ քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման նախագիծն  է։

Արթիկում՝  նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Առաջիկայում այս ծրագրի իրականացման համար ևս կհայտարավի մրցույթ։

Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի  իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67