Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«Արմենիա Վայն» ընկերության յոթ հաղթական գինիները
31/05/2019 17:25
Կիսվել

«Արմենիա Վայն» ընկերության յոթ հաղթական գինիները

Հայկական տասնյոթ գինիներ, որոնցից յոթը «Արմենիա Վայն» ընկերությունից, բարձր մրցանակների են արժանացել հեղինակավոր «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 16 տարի անընդմեջ Միացյալ Թագավորությունում անցկացվող «Decanter World Wine Awards» միջազգային մրցույթը համարվում է խոշորագույն և ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս հեղինակավոր մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 47 երկրներից։ Իսկ գնահատումն իրականացնում են 200-ից ավել ոլորտի համաշխարհային մասնագետներ, սոմելիեներ և փորձագետներ։

Այս տարի «Decanter World Wine Awards»-ում ներկայացված հայկական գինիներից տասնյոթն արժանացել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, գնահատվել «Գովելի» չափանիշով։

 «Արմենիա Վայն» ընկերությունը 2014 թվականից սկսած մասնակցում է «Decanter World Wine Awards»-ին, և հպարտորեն հայտարարում ենք, որ հայկական տասնյոթ մրցանակներից յոթով վերադարձել են հենց «Արմենիա Վայն» ընկերության գինիները։ Այս մրցանակները վկայում են  մեր ընկերության որդեգրած կայուն դիրքորոշումը․ այն է՝ ներկայացնել որակյալ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխան հայկական գինիներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։ Մրցանակի են արժանացել մեր ընկերության տարբեր ոճի գինիներ՝ կարմիր, սպիտակ և վարդագույն՝ պատրաստված հայկական խաղողի սորտերից, ինչպես նաև հայկական և ֆրանսիական սորտերի միախառնումից», -իր խոսքում նշեց Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

«Արմենիա Վայն» մրցանակակիր գինիներն են՝

«Տակառ»  Արենի կարմիր չոր 2017, մրցանակը՝ բրոնզ

«Տակառ»  Արենի վարդագույն չոր 2018, մրցանակը՝ «Գովելի»

«Տակառ»  Կանգուն սպիտակ էքստրա բրուտ փրփրուն գինի 2017

«Տակառ»  Կանգուն սպիտակ չոր 2017, մրցանակը՝ բրոնզ

«Տակառ»  Արենի վարդագույն էքստրա բրուտ փրփրուն գինի 2017, մրցանակը՝ բրոնզ

«Թարիրի»  Արենի, Կաբերնե Սովինյոն, Մեռլո կարմիր չոր 2017, մրցանակը՝ բրոնզ

«Թարիրի»  Կանգուն, Ալիգոտե, Շենեն սպիտակ չոր 2017, մրցանակը՝ «Գովելի»

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88