Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Տնտեսական կապերի խորացումից մինչև ուղիղ չվերթի վերաբացում.  Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ
03/06/2019 17:48
Կիսվել

Տնտեսական կապերի խորացումից մինչև ուղիղ չվերթի վերաբացում. Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Թուրքմենստանը շահագրգռված է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ՝ ներդրումային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Թուրքմենստան կատարած այցի և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման արդյունքում կարևոր ձեռքբերումները:

-Պարոն Գրիգորյան, Աշխաբադում հանդիպում եք ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ, խնդրում եմ նշեք, թե մասնավորապես երկկողմ համագործակցության վերաբերյալ ինչ հարցերի եք անդրադարձել:

-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ընթացքում նկատելի էր նախագահի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու, երկու երկրների միջև բարի ավանդույթները վերականգնելու ուղղությամբ հետագա փոխշահավետ երկկողմ զարգացումն ապահովելու համար: Քննարկել ենք հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի կազմակերպման աշխատանքներն արագացնելու հարցեր:

Նկատելի էր, որ թուրքմենական կողմը շահագրգռված է  հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ՝ առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Թուրքմենստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, առաջարկել է երկկողմ օրակարգի հարցերը քննարկել ոչ թե առանձին-առանձին, այլ մեկ փաթեթով, օրինակ՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, ինչը կարևոր հարթակ է երկկողմ հարաբերություններն ի մի բերելու առումով: Մասնավորապես,  նկատի ունենալով առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերը:

-Հանդիպման վերաբերյալ պաշտոնական գրության մեջ նշված էր, որ անդրադարձ է կատարվել Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցին: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ պայմանավորվածություն եք ձեռք բերել այդ ուղղությամբ:

-Սա իսկապես կարևոր հարց է: Իհարկե, երկկողմ տնտեսական կապերին խանգարող հանգամանքներից գլխավորը թերևս հաղորդակցության ուղիների ստեղծած սահմանափակումն է, և այդ առումով ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտներում մեծ ազդակ կլինի ժամանակին գործող ուղիղ ավիաչվերթի վերաբացումը: Ինչ վերաբերում է Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացմանը, ապա ներկայացրել եմ դրա կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Թուրքմենստանի նախագահը գտնում է, որ ավիաընկերությունները տնտհաշվարկով աշխատող կազմակերպություններ  են և կարող են իրար հետ համագործակցելով գալ ընդհանուր արդյունքի:

-Իսկ արդյոք կա՞ հնարավորություն, որ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ Հայաստանը ներգրավվի տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում:

-Հանդիպման ընթացքում իմ խնդրանքով նախագահ Բերդիմուհամեդովն անդրադարձել է Թուրքմենստանի տարբեր տրանսպորտային միջանցքների մասնակցության խնդրին՝ կարևորելով տարածաշրջանի այլ երկրների մասնակցությունն այդ ծրագրերին: Թուրքմենստանը, գտնվելով կենտրոնասիական, կասպյան, մերձավորարևելյան և հարավասիական տարածաշրջանների խաչմերուկում, չեզոք երկիր է և կարող է բոլոր կողմերին հրավիրել տարբեր ծրագրերի, մասնավորապես,  «Մետաքսի ճանապարհ» նախագծին, ինչպես նաև Թուրքմենստանը «Հյուսիսի և Հարավի», «Արևելքի և Արևմուտքի» հետ կապող արդեն իսկ գործող միջանցքներին:

-Պարոն Գրիգորյան, հանդիպման արդյունքներով կարո՞ղ եք նշել, թե որ ոլորտներում եք տեսնում հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը:

-Թուրքմենստանի նախագահի հետ մենք մտքեր ենք փոխանակել նաև  երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ հումանիտար ոլորտում համագործակցության հարցեր, կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններն ու միջազգային տարբեր հարթակներում անմիջական շփումների անհրաժեշտությունը:

Հայաստանի և Թուրքմենստանի առևտրատնտեսական  հարաբերությունների զարգացման հիմնական հեռանկարային ուղղություններ են դիտարկվում  էներգետիկան, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտային ոլորտը: Մեծ հետաքրքրություն կա հայկական ոսկերչական արտադրանքի, հատկապես զարդերի նկատմամբ, ուստի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման, Աշխաբադում և Երևանում առևտրի տներ բացելու դեպքում հնարավոր է այս ուղղությամբ առաջընթաց գրանցել: Այժմ ՀՀ դեսպանությունը թուրքմենական կողմի հետ աշխատում է այդ ուղղությամբ:

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04