Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել
17/06/2019 15:18
Կիսվել

Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման առաջարկ արեց հանձնաժողովի նիստում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:

«Փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների և փոխանակման կետերի վրա, բանկերի բեռը ևս ավելանում է, սակայն ոչ այդ չափով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը վերջին 10 տարվա կտրվածքով 361 մլրդ դրամից հասել է 3.2 տրիլիոնի: Ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների կողմից տրամադրվածների ծավալը մինչ 2012-ը աճել է, հասել 15.1 մլրդ դրամ, որից հետո վերջին տարիներին պակասել է, տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում: Հիմա, այսինքն` այդ ոլորտը չի կարողանում դիմադրել շուկային: Հասկանում եմ, որ վերահսկողության հետ կապված խնդիրներ էլ կան, սակայն դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը: Այս փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք ընդամենը այդ շուկայում կենտրոնացվածության խորացում և դրամական հոսքերի տեղաշարժ այդ հատվածից դեպի բանկային հատված: Մենք առաջարկում ենք եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի պետտուրքը, մասնաճյուղերի պետտուրքը բարձրացնել, փոխանակման կետերի և գրավատների համար մի փոքր իջեցնել »,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո առաջարկում է բանկերի մասնաճյուղերի համար սահմանել 750 հազար դրամ պետտուրք, գրավատների համար պետտուրքը դարձնել 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար Թունյանն առաջարկում է առաջին տարում սահմանել 500 հազար դրամ լինի, հետո՝ 1 մլն դրամ պետտուրք:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28