Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Գրավատների, փոխանակման կետերի պետտուրքի նախատեսվող չափը փոքր-ինչ նվազեցվեց. ԱԺ հանձնաժողովն առաջարկին տվեց դրական եզրակացություն
17/06/2019 16:04
Կիսվել

Գրավատների, փոխանակման կետերի պետտուրքի նախատեսվող չափը փոքր-ինչ նվազեցվեց. ԱԺ հանձնաժողովն առաջարկին տվեց դրական եզրակացություն

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրավատների, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների, բանկերի պետական տուրքի՝ նախապես առաջարկվող չափերը փոփոխելու առաջարկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկները կազմվեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, և քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն։

«Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ, ներկայացուցչությունների համար՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար պետտուրքը ներկայում 250 հազար է, առաջարկվում է դարձնել 1 մլն դրամ, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք արտարժույթի փոխանակում չեն իրականացնում՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների գլխամասի համար ներկայում 500 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 6 մլն դրամ: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ  պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90