Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում
18/06/2019 12:22
Կիսվել

Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, մոբիլ, ճկուն և հզոր կառույց:

«Ավելի քան 25 տարի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը, որպես Հայաստանը, Արցախը և սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է, այդպիսին է այսօր և այդպիսին պետք է մնա ապագայում: 2018թ. ընթացքում հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալների ընդհանուր շուրջ 100 ծրագիր: Որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառուց: Դրա համար պետք է կարողանալ փոխվել նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով և կանոնադրությամբ: Փոխվելուց պետք է չվախենալ, հատկապես, երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ:

«Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ ապագայով: Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարած աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին: Շարժվենք դեպի ապագա: Հիմնադրամի գործունեության վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ, հստակ ուղերձ ունենա, և այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով: 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ»,- նշեց Արմեն Սարգսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37