Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Փաշինյանն առաջարկում է քննարկել համահայկական բյուջե ստեղծելու գաղափարը
18/06/2019 14:36
Կիսվել

Փաշինյանն առաջարկում է քննարկել համահայկական բյուջե ստեղծելու գաղափարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ արեց քննարկել համահայկական բյուջե ստեղծելու գաղափարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 18-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Փաշինյանը նշեց, որ համահայկական բյուջե ստեղծելով հնարավոր կլինի այս գործընթացում ապահովել աշխարհում յուրաքանչյուր հայի ներգրավվածությունը, ինչն էլ հայապահպանման խթան կհանդիսանա:

«Արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը պե՞տք է ծրագրեր իրականացնի սփյուռքում: Այս հարցի շուրջ բանավեճը, կարծում եմ, կապված է ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառույցներ ստեղծող մարմին է, և այստեղից է հարց ծագում` եթե հիմնադրամն, օրինակ, ճանապարհ կամ շենք կառուցող մարմին է, ինչու պետք է սփյուռքում շենք կամ ճանապարհ կառուցի: Այսպիսով, անտրամաբանական է, բայց կա նաև ուրիշ խնդիր, որը կապված է հայկական ամբողջականության և ինքնության հետ: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն տարի բազմաթիվ հայ երիտասարդներ կտրվում են հայկական ինքնությունից, և սա շատ լուրջ խնդիր է, որի հետ մենք այսօր առերեսվում ենք: Արդյոք սա մի թեմա չէ, որով մենք պետք է զբաղվենք: Այսինքն` հայկական ինքնությունն առավել գրավիչ դարձնելու համար սփյուռքի մեր երիտասարդության համար: Նոր ժամանակներում, ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով շատ մարդիկ կտրվում են հայկական օրակարգից, և այդպիսով կտրվում են հայկական ինքնությունից, և երիտասարդությանը վերադարձնելը կամ պահելը հայկական ինքնության և օրակարգի շրջանակում, մի խնդիր է, որով կարծում եմ, որ պետք է զբաղվի նաև հիմնադրամը: Դա կարող է լինել Հայաստանը, հայկական օրակարգը, ծրագրերն ավելի գրավիչ դարձնելու համար, որպեսզի մարդիկ իմանան, թե իրենք ինչպես կարող են ներգրավված լինել: Ի վերջո, փիլիսոփայությունը «Հայաստան» հիմնադրամի նոր ժամանակներում պետք է ոչ թե գումարը, այլ ներգրավվածությունը լինի: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե փող տալու և փող ծախսելու տեղ լինի, այլ ներգրավված լինելու միջոց լինի, ամբողջի մաս կազմելու զգացողությամբ օժտի յուրաքանչյուր մարդու:

Այս առումով, կարծում եմ, շատ գրավիչ է համահայկական բյուջեի գաղափարը, և մենք պետք է շատ ավելի մեծ խնդիրներ դնենք մեր առաջ: Օրինակ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն պետք է երկարաժամկետ կտրվածքով համեմատելի դառնա Հայաստանի պետական բյուջեի հետ, որպեսզի մեր ազգային և պետական ամբիցիաները մենք կարողանանք սպասարկել կոնկրետ: Մենք ունենք ներուժ, երազանքներ, ցանկություններ, բայց չունենք դրանք կյանքի կոչելու գործիք, և հետևաբար համահայկական բյուջեի տրամաբանությունը ես կառաջարկեի, որ որևէ ձևով քննարկվեր»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33