Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 420.00-2.00
OIL:  BRENT - 75.57+1.11 WTI - 72.23+1.29
COMEX:  GOLD - 2666.10-2.80 SILVER - 31.18-3.20
COMEX:  PLATINUM - 993.20+0.09
LME:  ALUMINIUM - 2660.00+1.53 COPPER - 9738.50+0.43
LME:  NICKEL - 16123.00+0.72 TIN - 32349.00+0.62
LME:  LEAD - 2028.00-0.25 ZINC - 3103.50+2.24
FOREX:  USD/JPY - 154.3+0.33 EUR/GBP - 1.0738-0.20
FOREX:  EUR/USD - 1.0738-0.20 GBP/USD - 1.2916+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.93+3.57 NASDAQ - 18983.47+2.95
STOCKS US: S&P 500 - 5929.04+2.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 39480.67+2.61 TOPIX - 2715.92+1.94
STOCKS CHINA:  HANG SENG - 20538.38-2.23 SSEC - 3383.81-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 8166.68-0.07 CAC40 - 7369.61-0.51
STOCKS EUR:  DAX - 19039.31-1.13
06/11/2024  CBA:  USD - 387.36+0.12 GBP - 499.15-3.53
06/11/2024  CBA:  EURO - 416.10-5.80
06/11/2024  CBA:  GOLD - 34155.48+9.96 SILVER - 406.62-2.24
ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է տվել բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ
19/06/2019 13:21
Կիսվել

ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է տվել բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ

Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել առ այն, որ  բեռնափոխադրումները կտրուկ նվազել  են, սակայն  տնտեսությունն աճել է, ինչը պարադոքս է: Մասնավորապես, նշված է, որ «ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար  տոննա բեռ, որը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ընդամենը  38.7 %-ն է»: Պարադոքսը կայանում է նրանում, որ 2018թ.-ի առաջին 3, 4 ամիսների 9 – 10 տոկոսի տնտեսական աճը զուգակցվել է բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիայի արտադրութ­յան և արտահանման-ներմուծման աճերով, երբ այս տարի այդ ցուցանիշներն անկում են ապրել:

Պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմել է  Վիճակագրական կոմիտեի  Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժնի պետ Գեորգի  Թորոսյանին:

-Նախ, հարկ է նշել, որ «բեռնափոխադրման տրանսպորտային ծառայություններ» տնտեսական գործունեության տեսակի թողարկումը հաշվարկվում է ոչ միայն ըստ փոխադրված բեռների ծավալների, այլև ըստ փոխադրման հեռավորության: Այլ կերպ ասած՝ ըստ բեռնաշրջանառության ծավալների, այսինքն, թե ըստ բնամթերային արտահայտության քանի՞ տոննա-կմ-ի բեռնաշրջանառության ծառայություն է մատուցվել: Իսկ բեռնաշրջանառության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին  կազմել են 1 517.1 մլն. տոննա-կմ և 2018թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատ­վածի համեմատ աճել 6%-ով, որից՝  երկաթուղային տրանսպորտինը՝  5.5 %-ով, իսկ  ավտոմոբիլային տրանսպորտինը՝  5.8 %-ով:

Վերադառնալով բեռնափոխադրումների ծավալներին, ինչը կազմել է անցած տարվա հունվար-ապրիլի  38.7 %-ը, հարկ է նշել, որ  այդ ցուցանիշը գերազանցապես ձևավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով  փոխադրված  բեռների ծավալի շեշտակի անկմամբ: Այն 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է 2018թ.-ի հունվար-ապրիլի 27.2%-ը, ինչը տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի կառուցվածքում արձանագրված  փոփոխությամբ՝  2019թ.-ի հունվար-ապրիլին ավելի կարճ հեռավորությունների վրա բեռնափոխադրումների ծավալների տեսակարար կշռի նվազմամբ:

Այսպես,  2019թ. հունվար-ապրիլին բեռնափոխադրումների  ծավալը կազմել է 2 256.4 հազար տոննա, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 8 302.7 հազար տոննայի համեմատ, որը պայմանավորված է 2019թ.-ի հունվար ամսից բեռնափոխադրողների գլխավոր համակցությունից մեկ ռեսպոնդենտի գործունեության դադարով, որը 2015-2018թթ ներառյալ բեռնափոխադրումների գործունեություն է ծավալել Սյունիքի մարզի  հանքարդյունահանման ոլորտում` փաստացի իրականացնելով բավականաչափ մեծ ծավալների բեռնափոխադրումներ  կարճ հեռավորությունների վրա  (2.5 – 3.0 կմ): Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին վերոնշյալ ռեսպոնդենտի  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6 034.0 հազար տոննա, որը ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալում կազմել է 81.2%, ինչով էլ պայմանավորված է 2019թ.-ի հունվար-ապրիլին բեռնափոխադրումների ցածր տեմպը՝ 27.2%, իսկ բեռնաշրջանառության ծավալը` 15.4 մլն. տոննա-կմ, ավտոմոբիլային տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության ծավալում կազմել է 6.6%, որը էական ազդեցություն չի ունեցել բեռնաշրջանառության ծավալի նվազման վրա:

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնաշրջանառության  ցուցանիշի  աճի  տեմպը  2019թ.-ի հունվար-ապրիլին,  2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ 105.8% պայմանավորված է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլին ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումների ծավալների աճով՝  իրականացվել  են բեռնափոխադրումներ մեծ հեռավորությունների վրա  (միջինը  մինչև 1 780կմ):

Այսպես, 2019թ.-ի հունվար-ապրիլին միջպետական բեռնափոխադրումների փաստացի ծավալը հայաստանյան շարժակազմով կազմել է 115.2 հազար տոննա, 2018թ.-ի հունվար-ապրիլի  88.7 հազար տոննայի համեմատ, կամ աճել է 29.9%-ով, իսկ միջպետական բեռնաշրջանառության ծավալները 2019թ.-ի հունվար-ապրիլին ` 176.6 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի  160.5 մլն. տոննա-կմ համեմատ, կամ աճել է 10.0%-ով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019թ.-ի հունվար-ապրիլին ընդամենը տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպը  կազմել է 106.0%  (2019թ.-ի հունվար-ապրիլի 1 517.1 մլն. տոննա-կմ, 2018թ.-ի հունվար-ապրիլի 1 430.8 մլն. տոննա-կմ համեմատ),  ինչը պայմանավորված է նաև խողովակաշարային տրանսպորտի բեռնաշրջանառության աճի տեմպով, որը կազմել է 106.2%: Վերջինս բացատրվում է տրանսպորտի ընդհանուր բեռնաշրջանառության կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի բարձր տեսակարար կշռով` 67.0%, իսկ ավտոմոբիլայինը` 16.7%, որոնք  2018թ.-ի  հունվար-ապրիլին  բաշխվել են նույն համամասնությամբ:

Փոխադրված բեռների ծավալի ընդհանուր կառուցվածքում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը կազմել է 16.9%՝ նախորդ տարվա 6.1%-ի համեմատ, իսկ ավտոմոբիլային տրանսպորտինը՝ 59.4%,   նախորդ տարվա 84.5%-ի համեմատ:

Իսկ  ի՞նչպես կբացատրեք այն պնդումը, որ  2019թ.-ի հունվար-ապրիլին օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը կազմել է «1.7 հազար տոննա, որն  ըստ  Վիճակագրական կոմիտեի    7.7 տոկոսով  ավելացել է 2018թ.-ի համեմատ, երբ  փոխադրվող  բեռների ծավալը… 1.8 հազար տոննա էր: Թե ի՞նչպես է քաշը նվազում, իսկ  տոկոսային ցուցանիշներն ավելանում, միայն  Վիճակագրական կոմիտեին է  հայտնի»: Միթե՞  վիճակագիրները  կարող էին նման կոպիտ սխալ թույլ տալ:

Նախ, օդային տրանսպորտով  բեռնափոխադրումների ծավալը 2019թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ոչ թե  1.7 հազար տոննա, այլ              5.6 հազար տոննա (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4  ենթահատվածի  27-րդ էջի  առաջին աղյուսակը), ինչը 2018թ.-ի հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 7.7 %-ով:

2018թ.-ի հունվար-ապրիլին այդ ցուցանիշը  կազմել էր 5.2 հազար տոննա  (տես՝  «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի 1.2.4  ենթահատվածի  27-րդ էջի  առաջին աղյուսակը): Ինչ վերաբերում է 1.7 հազար տոննային, ապա այդ  ցուցանիշը վերաբերում է  միայն  2019թ.-ի ապրիլ ամսվան, ինչը նախորդ տարվա  ապրիլի  նկատմամբ կազմել է 94.4% (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտե­սական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկա­տվական ամսական զեկույցի նույն ենթահատվածի   նույն  էջը): Ի դեպ,  հոդվածում նշված 946 հազար տոննա փոխադրված բեռը  վերագրվել  է  2019թ. հունվար-ապրիլին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը վերաբերվում է միայն ապրիլ ամսին: 2019թ.-ի հունվար-ապրիլին փոխադրված բեռների՝ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 3 801.2 հազար տոննա:

Ըստ երևույթին, միգուցե  քաղաքական նկատառումներով, հեղինակին  ավելի ձեռնտու է եղել ամսական ցուցանիշները չորս ամսվա ցուցանիշների փոխարեն  ներկայացնելը, խախտելով ժամանակագրական  պատկերները  քաղաքական եզրահանգումների համար, կամ էլ  դա պարզապես  անուշադրության  հետևանք  է:

Ի՞նչ կասեք  էլեկտրաէներգիայի  արտադրության ծավալների  նվազման մասին, թե ի՞նչպես կարող է պատահել, որ  2019թ. հունվար-ապրիլին, 2018թ. հունվար-ապրիլի  նկատմամբ էլեկտրաէներգիայի  արտադրության ծավալը նվազած լինի 9.2 %-ով, բայց, օրինակ արդյունաբերության  արտադրանքի ծավալն աճի 4.5 %-ով:

Վիճակագրական կոմիտեի  Արդյունաբերության  և  էներգետիկայի վիճակագրության բաժնի  պետ Անահիտ Ավետիսյան

Արդեն առիթ  եղել է  հարցին անդրադառնալու սույն թվականի մարտի 26-ին Արմենպրեսին տրված հարցազրույցում: Պատկերը  նույնն է նաև 2019թ.-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվար-ապրիլին 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ, իրոք, նվազել են 9.2%-ով: 2019թ. հունվար-ապրիլին արտադրվել է 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվար-ապրիլին արտադրվել էր 2 667.3 մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից: Այսպես, 2018թ. հունվար-ապրիլին արտադրված 2 667.3 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 640.3 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 34.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում,  2018թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 061.2 մլն. կՎտ. ժամ (2 667.3 – 640.3 + 34.2): 2019թ. հունվար-ապրիլին արտադրված 2 422.2 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիայից արտահանվել է 313.6 մլն. կՎտ. ժամը և ներմուծվել 78.0 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա: Արդյունքում, 2019թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կազմել է 2 186.6 մլն. կՎտ. ժամ (2 422.2 – 313.6 + 78.0), ինչը 6.1%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի միևնույն ցուցանիշը:

Վերջինս ավելի ակնառու է աղյուսակային տեսքով.

մլն. կՎտ. ժամ

ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանումներ է տվել բեռնափոխադրումների ցուցանիշների «պարադոքսի» վերաբերյալ

Իսկ  ի՞նչ կասեք  այն մասին,  որ նվազել  են նաև  արտաքին առևտրի  ծավալները:

Վիճակագրական կոմիտեի  Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի   վիճակագրության բաժնի  պետ  Քրիստինե Պողոսյան

Ըստ ՀՀ  պետական եկամուտների կոմիտեից սույն թվականի մայիսի 16-ին  ստացված տեղեկատվության ամփոփման (տես՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցի  4.1.1 ենթահատված, էջ  96), 2019թ.-ի հունվար-ապրիլին  ապրանք­ների արտաքին և փոխադարձ  առևտրի շրջանա­ռությունը  2018թ.-ի նույն ժամանակահատվածի   նկատմամբ աճել է 0.2%-ով, այդ թվում՝  արտահանումը նվազել է 4.1%-ով, իսկ ներմուծումն աճել 2.5 %-ով:  Հիշատակված տվյալները նախնական են և դրանք դեռևս կարող են ենթարկվել ճշգրտման: Ճշգրտման  պատճառների մասին բազմիցս տրվել են պարզաբանումներ (տես՝ «Արտաքին առևտրի ցուցանիշների փոփոխություններն ու վերանայումները պայմանավորված են ԵԱՏՄ Հայաստանի անդամագրմամբ», 26.03.2019թ. և «Ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշների տարբերությունները պայմանվորված են ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումներով», 11.06.2019թ. խորագրերով  «Արմենպրես» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցներում։

06/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
+0.12
Եվրո (EUR)
416.10
-5.80
Ռուբլի (RUR)
3.94
-0.03
Լարի (GEL)
142.24
+0.25
34155.48
+9.96
Արծաթ
406.62
-2.24