Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Եկամտահարկի համահարթեցումը և դրա հետևանքները
19/06/2019 13:42
Կիսվել

Եկամտահարկի համահարթեցումը և դրա հետևանքները

ՀՀ Կառավարությունն Ազգային ժողովի հերական նիստում առաջին ընթերցմամբ որոշում է կայացրել 2020 թվականի հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և կիրառել եկամտահարկի հաշվման նոր դրույքաչափ։ Նախագծով նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:

Եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով`

23% — մինչև 150.000 դրամի դեպքում

28% — 150.000 դրամից 2.000.000 դրամի դեպքում

36% — 2.000.000 դրամից ավելի գումարի դեպքում

Տեղին է նշել, որ ՀՀ-ում մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիվը կազմում է վարձու աշխատողների ընդհանուր թվի (2019թ. փետրվարի դրությամբ՝ 569 հազար մարդ) շուրջ 65 %-ը (մոտ 370 հազար մարդ), իսկ վարձու աշխատողների ընդհանուր թվի մոտ 25 %-ը (շուրջ 142 հազարմարդ) կազմում են աշխատող աղքատները:

B24.am-ը բնակչության շրջանում իրականացնում է հարցում եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ։


Եկամտահարկի համահարթեցումը և դրա հետևանքները

Մինչդեռ Կառավարությունը ակտիվ խրախուսում է այս փոփոխությունը, ՀՅԴ ներկայացուցիչները փաստում են, որ համահարթեցումը հակասում է ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:

Փոփոխության հիմքում շուկայական կարգավորմանն ապավինելու մոտեցումն է, որն անխուսափելիորեն կնպաստի իրական եկամուտների ձևավորմանը «շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով՝ ի հակադրություն «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքի և հանրային կյանքում համերաշխ զարգացման կարևորագույն պայմանի: Այսինքն՝ այս փոփոխությամբ բարելավվում է բարձր եկամուտ ունեցողների վիճակը՝ ի հաշիվ ցածր եկամուտներ ունեցողների:

Ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկի նվազումն աննշան կլինի, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցում կլինի:

Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը: Չնայած Փաշինյանը պնդում է, որ այս կերպ Կառավարությունը խրախուսում է բարձր աշխատավարձը և ստվերային աշխատաշուկայի կրճատումը՝ ազատելով գործատուներին աշխատավարձերի բարձր դրույքաչափերից, այնուամենյնիվ, գործատուների համար չկա խթան՝ ցածր աշխատավարձով աշխատողների վարձատրությունը առաջանցիկ ավելացնելու համար:

Պետք է նշել նաև, որ եկամտահարկի դրույքաչափի նվազեցման արդյունքում առաջացած կորուստները փոխհատուցելու համար Կառավարությունը ծրագրում է բարձրացնել գույքահարկի շեմը։

Այս առումով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Գևորգյանը նշել է, որ ոչինչ և ոչ էլ անգամ եկամտահարկի կորուստները կոմպենսացնելու մտադրությունը չի արդարացնում գույքահարկի բարձրացման փաստը, քանի որ եկամուտը, որը պետությունը կստանա գույքահարկի բարձրացման արդյունքում, անհամեմատ քիչ է լինելու, քան այն եկամուտը, որը պետությունն ապահովում էր եկամուտների աճող սանդղակի շնորհիվ։ Ինչպես փաստում է նա, գույքահարկի էական ավելացումը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազմանը։ Այստեղ կարևոր նշանակություն ունի այն, որ հատկապես Երևան քաղաքի կենտրոնում շինարարության կոշտ կարգավորումներն արդեն իսկ կարող են հանգեցնել նոր անշարժ գույքի ինքնարժեքի ավելացմանը, դրան գումարած՝ գույքահարկի ավելացումն ընդհանրապես կթուլացնի այդ սեգմենտի նկատմամբ հետաքրքրությունը։ Սա կհանգեցնի մեր քաղաքացիների բարօրության վատթարացմանը, քանի որ մի բան է՝ այժմ ունենալ բարձրարժեք բնակարան կամ առանձնատուն, մեկ այլ բան է, երբ այդ արժեքը սկսում է փոքրանալ, իսկ ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ նվազել։ Չպետք է մոռանալ, որ գույքահարկը տարածվում է ոչ միայն բնակարանների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա, այդ թվում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակություն ունեցող։ Ակնհայտ է, որ գործարարության համար լրացուցիչ ծախսային բեռը չի կարող դրական անդրադառնալ բիզնեսի զարգացման և ընդարձակման տեմպի վրա։ Այստեղ կարող են առարկել, թե՝ «չէ՞ որ մենք փոխել ենք եկամտահարկի սանդղակը»։ Ստացվում է այսպես. մի որոշմամբ՝ թեթևացնում, մյուսով՝ ավելացնում ենք բիզնեսի բեռը։

Եկամտահարկի համահարթեցման հետևանքով բյուջեի պակասուրդը գնահատվում է մինչև 30 մլրդ դրամ։ Այդուամենայիվ, Կառավարությունը նախատեսում է, որ փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի:

Ձեր աշխատավարձից պահումները՝ եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, և վերջնական զուտ աշխատավարձը կարող եք հաշվել Business24.am կայքում հետևյալ հղմամբ՝ https://b24.am/salary_income_tax_calculator.html։

Անի Աղաբեկյան

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90