Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հանրային խորհուրդը քննարկելու է Հայաստանի ներկային ու ապագային առնչվող ռազմավարական հարցեր
20/06/2019 13:42
Կիսվել

Հանրային խորհուրդը քննարկելու է Հայաստանի ներկային ու ապագային առնչվող ռազմավարական հարցեր

Հունիսի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը նիստը նախագահող Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկել է հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային խորհրդից, մասնավորապես, նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հուլիսի սկզբին Հանրային խորհրդում համատեղ քննարկել վերջինիս համահեղինակած «Ճամփաբաժին» գիրքը, որտեղ ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված Հայաստանի, հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Գրքի նպատակն է հայ հասարակության շրջանում երկրի ու   ազգի ապագայի շուրջ լայն   քննարկում նախաձեռնելը, տեսլական ձևավորելը, հատկապես այսօր` 21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհը և հայ ժողովուրդը կանգնած են բեկումնայինսահմանագծի և ընտրության առաջ։

Մանուկյանն առաջարկել է նաև դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու և խորհրդի հետ քննարկելու Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող ընդհանուր հարցեր, այդ թվում վարչապետի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման արդյունքում ներկայացված «100 փաստ նոր Հայաստանի մասին» հրապարակումը։

Երկու առաջարկներն էլ խորհրդի անդամներն ընդունել են։

Ռազմավարական ու հեռանկարային հարցերին զուգահեռ Հանրային խորհուրդը հուլիս ամսվա ընթացքում քննարկելու է նաև ընթացիկ հարցեր։ Մասնավորապես, գյուղատնտեսության ներկա ժամանակաշրջանին վերաբերող խնդիրների բարձրացման և լուծման նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են ինչպես գյուղոլորտի հետ առնչվող ՀԽ անդամները, այնպես էլ խորհրդի կազմից դուրս գտնվող մասնագետներ։

Առաջարկվել է նաև նախաձեռնել հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ, որին կմասնակցեն  Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև խորհրդում ընդգրկված սփյուռքի ներկայացուցիչները։

Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգով նախատեսված հարցերին՝ ամփոփելով պետական կառույցների հետ ՀԽ հանձնաժողովների քննարկումների արդյունքները, որոնք վերաբերում են պետական կառույցների 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրերին և բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերին։ Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի առաջարկով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր պետական մարմիններին ՀԽ հանձնաժողովների հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը կազմելու նպատակով:

Հունիսի 11-18-ը Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են տասնյակ քննարկումների պետական տարբեր կառույցներում՝ նախարարություններ, Գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, Պետական վերահսկողական ծառայություն, Կադաստրի կոմիտե, Հանրային հեռուստառադիոընկերություն և այլն, համատեղ քննարկել բյուջետային հայտերն ու  դրանցում ներառվելիք ծրագրերը։ ՀԽ անդամներն ընդհանուր առմամբ կառուցողական են գնահատել պետական մարմինների հետ աշխատանքը։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի կանոնադրության նախագծին, որը մշակվել է ՀԽ աշխատանքային խմբի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ։

Խորհրդի որոշ անդամներ դիտողություններ ու առաջարկություններ են ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Հիմնական շեշտադրումները վերաբերել են այն հարցին, որ կանոնադրությունը պետք է լինի առավել ճկուն ու դինամիկ։ Ընդգծվել է, որ հատկապես խորհրդի հանձնաժողովների գործունեության համար նպատակահարմար չէ խիստ կանոնների սահմանումը, քանի որ խորհրդի գործունեությունը հասարակական հիմունքներով է, հանձնաժողովներում ներգրավված են հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր վայրերից, և նրանց գործունեության համար ցանկալի է առավել ազատ ու անկաշկանդ ձևաչափ։

Միաժամանակ նշվել է, որ կանոնադրությամբ նախատեսված որոշ դրույթներ և հասկացություններ ունեն հստակեցման և պարզաբանման կարիք, որպեսզի խորհրդի գործունեության արդյունքն առավել տեսանելի լինի։

Հանրային խորհրդի հանձնաժողովների նախագահները նաև գրավոր տեղեկանք են ներկայացրել հանձնաժողովների ձևավորումից մինչ օրս կատարած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին։

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98