Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Բանկերը՝ մեծ փոփոխությունների սպասման մեջ
01/07/2019 17:42
Կիսվել

Բանկերը՝ մեծ փոփոխությունների սպասման մեջ

Ապշեցուցիչ է, բայց վերջին 300-400 տարում բանկային համակարգը՝ որպես վճարային գործիք, տեսականորեն անփոփոխ է մնացել։ Բանկը, ինչպես եղել է քլիրինգային կենտրոն իր հաճախորդի համար, այդպես էլ մնացել է։ Սակայն աշխարհը այս ընթացքում ամբողջովին փոխվել է. ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ, ինտերնետ։ Այժմ եկել է ժամանակը, որ բանկային համակարգը հիմնարար փոփոխությունների ենթարկվի։ Ռուսական Forbes ամսագրի թղթակից Միխայիլ Նադելը բանկային համակարգում սպասվող փոփոխությունների իր հիմնավորված տեսությունն է առաջ քաշել։ Ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն տարբերակը։

Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել մրցակցային միջավայրը։ Այս նպատակով ամբողջ Եվրամիության տարածքում վճարահաշվարկային կազմակերպությունները կարգավորելու համար ընդունվել է նոր օրենսդրություն: Ֆինանսական հաստատությունները բաժանվել են երկու կատեգորիաների՝ վճարային ծառայություններ մատուցողներ (payment service providers) և էլեկտրոնային փողերի օգտագործման հետ կապված գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատություններ (electronic money institutions): Վերջիններս փաստացի զբաղվում են ոչ միայն վճարումների փոխանցմամբ, այլև հաճախորդի միջոցների պահպանմամբ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նշվածներից և ոչ մեկը բանկեր չեն հանդիսանում, ուստի չեն կարող ավանդներ ներգրավել հաճախորդներից։ Էլեկտրոնային փողերով գործարքներ իրականացնող ֆինանսական հաստատությունները, ինչպես նաև վճարային ծառայություններ մատուցողները պարտավոր են հաճախորդների միջոցները պահպանել առանձին հաշիվներում։ Հենց հաճախորդների գումարների կորստի հետ կապված ռիսկերի բացակայությունն է, որ եվրոպական կարգավորող մարմնին թույլ տվեց լիցենզավորել ֆինանսական հաստատությունները պարզեցված սխեմայով՝ ի տարբերություն բանկերի։

Բանկային սեկտորի փոփոխության երկրորդ նախադրյալը հանդիսացավ բլոկչեյն տեխնոլոգիաների ի հայտ գալը, որի հիման վրա ստեղծվեցին կրիպտոարժույթները։ Պետք է նշել, որ նախկինում նունպես ստեղծվել են նմանատիպ նշանակալի տեխնոլոգիաներ, որոնց զարգացումը և ընլայնում բանկերը կանխել են։ Այսպես օրինակ, էլեկտրոնային դրամապանակի առաջին նախատիպերից մեկը Mondex համակարգի սմարթ-քարտերն էին։ Նրանք ստեղծվել էին դեռևս 1994թ.-ին միջազգային բանկերի կոնսորցիումի կողմից, որոնց մեջ մտնում էին National Westminster Bank-ը, Midland Bank-ը, Royal Bank of Canada-ն, Canadian Imperial Bank of Commerce-ն և այլք։ Համակարգը դեռևս 1990-ականներից թույլ էր տալիս իրականացնել գործարքներ՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։ Mondex-ի օգտատեր դառնալու համար, անհրաժեշտ էր պարզապես ձեռք բերել սմարթ-քարտ համապատասխան ֆինանսական գործակալությունից և նրա վրա դրամային միջոցներ փոխանցել։ Չիպերի վրա պահպանվում էր օգտագործողի էլեկտրոնային դրամային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, որը համակարգում ճանաչվում էր որպես դրամային համարժեք։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ էլեկտրոնային փողերը լայն տարածում չստացան։ Շուտով այդ տեխնոլոգիան ձեռք բերեց MasterCard-ը՝ ամրապնդելով իր դիրքերը վճարային բիզնեսում։

Այնուամենայնիվ, բլոկչեյնը վճարային տեխնոլոգիաների էվոլյուցիայի հերթական շրջանն է։ Բլոկչեյնը իրականում հիանալի միջավայր է սմարթ- պայմանագրերի հետ աշխատելու համար։ Մի կողմից, այս համակարգը ամբողջովին թափանցիկ է, իսկ մյուս կողմից՝ գործարքների իրականացման ընթացքում թույլ է տալիս համալիր սխեմաներ իրականացնել:

Եվրամիության և բլոկչեյնի նոր օրենսդրական նախաձեռնությունները ամենայն լրջությամբ ազդում են վճարային արդյունաբերության ապագայի վրա՝ վերադառնալով դրա արմատներին: Իսկ ո՞րն էր աղբյուրը: Ինչպե՞ս կարելի է գնահատել միջին դարերում սովորական մարդու բարեկեցությունը։ Այդպիսի չափման միավոր էր նրա գոտուց կախված ոսկով լի պարկը։ Հետո հայտնվեցին բանկերը, որոնք սկսեցին առաջարկել այդ մարդուն, որ իրենց տա իր փողերը՝ փոխարեն ստանալով իր ներդրումից տոկոսներ։ Սակայն ժամանակի հետ բանկերը, իրենց տրամադրության տակ մեծ գումարներ ունենալով, սկսեցին ինքնուրույն տնօրինել իրենց հաճախորդների հաշվին եղած գումարները, դադարեցին հետաքրքրվել՝ արդյոք իրենց հաճախորդը ցանկանում է, որ իր գումարները՝ որպես վարկ, տրամադրվեն ֆերմերներին, արդյունաբերողներին և այլոց։ Այսպիսով, այդ նույն մարդը դարձավ բանկից կախյալ, իսկ բանկը դառավ նրա հաշիվների սպասարկման գործակալը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բանկերի գերակայությունը վերջնականապես ամրապնդվեց։ Ավանդատուն բացարձակապես դադարեց ազդել բանկի աշխատանքի արդյունավետության վրա։ Նրա միջոցները պարզապես փոխանցում էին էներգետիկ ընկերությանը, որը մեծ կորուստներ է ունենում մի շարք անհաջող գործարքների արդյունքում և սնանկանում, իսկ նրա հետ միասին բանկի հաճախորդը կորցնում է իր խնայողությունները։ Հասարակական ցնցումների կանխարգելման համար կառավարությունները սկսեցին ապահովագրել բնակչության ավանդները: Փաստորեն, բանկերի անարդյունավետ աշխատանքի համար պետությունն է պատասխանատվություն կրում: Պետությունը, իր հերթին, գումար է ստանում հարկերից: Փաստորեն, բանկերի անգործության դեպքում, կվճարի կրկին այդ նույն մարդը:

Իսկ հետո 2008թ.-ին հայտնվեցին կրիպտոարժույթները և բլոկչեյն տեխնոլոգիաները, և իրավիճակն անսպասելիորեն 180 աստիճանով փոխվեց։ Այդ նույն մարդը հանկարծ հասկացավ, որ ինքը հիմա բանկի կարիքը չունի։ Ճիշտ է, իրադարձությունների նման զարգացումը բանկերին ձեռնտու չէր, ուստի սկսվեցին «խաղերն աճի հաշվին» կամ «խաղերը նվազեցման հաշվին»։ Չնայած ստեղված տհաճ իրավիճակին, ֆինանսական համակարգը գոյատևեց։ Եվ սակայն, ձեռքը սրտին դնելով, պետք է անկեղծորեն ընդունել, որ նոր համակարգը իդեալական չէ. այն ամբողջովին դեռևս չի փոխարինել բանկերին։

Բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կառուցված համակարգը կարող է հաղթահարել քլիրինգային բիզնեսի երեք հիմնական խնդրիներից միայն երկուսը։ Որո՞նք են այդ խնդիրները. մասշտաբայնությունը, արագությունը և անվտանգությունը։ Բլոկչեյնը կարող է միառժամանակ լուծել այս երեք խնդիրներից երկուսը, բայց ոչ բոլոր երեքը։ Տեխնոլոգիան դեռևս բարելավման կարիք ունի, նրա վրա աշխատումմ են հարյուր հազարավոր IT մասնագետներ ամբողջ աշխարհում։ Եվ կան խոսակցություններ այն մասին, թե տեխնոլոգիայի բարելավման որոշ ուղիներ են հայտնաբերվել: Սակայն, դեռևս կրիպտոարժույթները շատ թույլ հիմք ունեն, քանի որ չկա հիմնարար աջակցություն։

Սակայն, կարևորն այն է, որ մենք վերադարձանք «աղբյուրին»։ Այն նույն մեզ ծանոթ մարդը այժմ կարող է «իր մոտ պահել իր ոսկու պարկը»։ Ուղղակի հիմա արդեն պարկի դերը կկատարի ֆլեշը կամ ինֆորմացիայի մեկ այլ կրիչ։ «Վճարումների համակարգը այն ոլորտներից մեկն է, որոնք մենք կարող են նշանակալիորեն պարզեցնել։ Ես վստահ եմ, որ ինչ որ մեկին գումար ուղարկելը այնքան հեշտ պետք է լինի, որքան նկար ուղարկելը», — հայտարարել է Մարկ Ցուկերբերգն այս տարի գարնանը կայացած ծրագրավորողների կոնֆերանսի ժամանակ։ Պատահական չէ, որ Facebook-ը ավելի քան մեկ տարի է, ինչ աշխատում է իր սեփական կրիպտոարժույթի վրա, որը թույլ կտա նրա ավելի քան 2 մլրդ օգտատերերին մեկը մյուսին գումարներ փոխանցել։

Ֆինտեխ ընկերությունները անգամ խոշորագույն բանկերից վերցնում են վճարային բիզնեսը։ Սա արդեն իրականություն է։ Հենց սա է բանկային համակարգի էվոլուցիայի երկրորդ փուլը։ Ամենապարադոքսալն այն է, որ բանկերը վճարային բիզնեսի կարիքը առանձնապես չունեն էլ։ Լավագույն լուծումը այս պահին բանկերի համար ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցելն է՝ կամ դրանք գնելով, կամ հանձնելով նրանց վճարային բիզնեսը։ Քանի որ ցանկացած դեպքում, ֆինտեխ ընկերությունները ստիպված են լինելու պահել իրենց գումարները բանկերում։

Ինչպիսի՞ տեսք կունենա վճարային ծառայությունների արդյունաբերությունը 10-15 տարի անց։ Անհերքելի է, որ հաճախորդների գումարները կլինեն իրենց մոտ՝ անկախ նրանից, թե որ բանկում են դրանք պահված։ Այսօրվա բլոկչեյն տեխնոլոգիաները դեռևս թույլ չեն տալիս այդ անել, սակայն նրանց կհաջորդի դրանց նոր սերունդը, որ դրան ընդունակ կլինի։ Բացի այդ, նոր տեխնոլոգիաները կհամապատասխանեն բոլոր անհրաժեշտ պարամետրերին՝ ապահովելով արագություն, մասշտաբայնություն և անվտանգություն։ Վճարումների մեծամասնությունը կիրականացվի առանց միջնորդների։ Եվ այն դեպքերում, երբ միջնորդի կարիք լինի, այդ միջնորդը կհանդիսանա ֆինտեխ ընկերությունը, քանի որ հենց նա էլ ապահովելու ողջ վճարային արդյունաբերության աշխատանքը։

Ի՞նչ կլինի բանկերի հետ։ Նրանց կմնա երկու առանցքային գործառույթ։ Առաջինը՝ հաճախորդների գումարների պահպանումը. ճիշտ է, այդ դեպքում բանկը ստիպված կլինի մեզ արդեն քաջ ծանոթ մարդուն վճարել բավականին հետաքրքիր տեկոսներ։ Երկրորդ՝ վարկերի տրամադրում. սակայն նոր իրականությունում բանկերը ստիպված կլինեն բաց վարկեր տրամադրել՝ բացահայտելով իրենց վարկային պորտֆելի ավելացման հետ կապված պլանները, և ինչու ոչ որոշ դեպքերում նույնիսկ իրենց գործողությունները կհամաձայնեցնեն իրենց հաճախորդների հետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88