Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՊԵԿ-ը նախատեսված տարեկան գերակատարումը կիսամյակում է ապահովել
09/07/2019 12:28
Կիսվել

ՊԵԿ-ը նախատեսված տարեկան գերակատարումը կիսամյակում է ապահովել

Լրագրողների հետ այսօրվա հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համարեց ՊԵԿ աշխատանքի կիսամյակային ամփոփում։ Անանյանը ներկայացրեց՝ ծրագրային ցուցանիշի նախնական պլանավորված է եղել  645,5 միլիարդ դրամ, ապա փոփոխվել է՝ 650,7 միլիարդ դրամ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ցուցանիշները ուղենիշեր են, որոնց հետևելու արդյունքում առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4  միլիարդ դրամ, ինչը կատարողականի առումով 63 միլիարդ դրամով կամ 9,6%-ով գերազանցում է նախատեսվածը։ Սակայն նախնական պլանավորված ցուցանիշի մասով ՊԵԿ նախագահը նկատառումներ ունի։

Վարչապետն իր վերջին ասուլիսում լրագրողներին խոստացել էր հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի գերակատարում 62 միլիարդ դրամով։ Սա նախատեսված էր տարվա համար, բայց ՊԵԿ-ը տարվա գերակատարումն ապահովել է մի քանի ամսում։ Անանյանը նշում է՝ դա չի նշանակում, որ գերակատարման այս տեմպը պահպանվելու է մինչ տարեվերջ։ Նրա խոսքով՝ ճիշտ համամասնություն ունենալու դեպքում այդ 63 միլիարդ դրամ կազմող գերակատարումը կբաշխվեր եռամսյակների և համաչափ տեմպերով կհասնեին նախատեսված գերակատարմանը։ Տնտեսության աճի բնականոն ընթացքից ելնելով՝ Անանյանը կարծում է, որ այնուամենայնիվ գերակատարման ցուցանիշը կպահպանվի։

Անանյանը ներկայացրեց նաև, որ 2018ի հունվարի 1ին գրանցել են 132,7 միլիարդ դրամ հարկային գերավճար։ Սա հավաքագրվել է կանխավճարի տեսքով և ներկայացվել որպես հարկային եկամուտ։

Հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանության փոփոխությունից հետո  ստացվել է, որ ՊԵԿ-ը հարկատուներին պարտք է։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը կրճատվել է 110 միլիարդ դրամով։ Պարտքի հաշվեկշիռը պատրաստ են նվազեցնել, դրա համար ավել հարկ վճարած հարկատուները պետք է ներկայացնեն հարկային հաշվարկներ կամ հարկային պարտավորությունները հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել ՊԵԿ։ Նախկինում գանձված կանխավճարների կրճատման ճանապարհը որդեգրած ՊԵԿ նախագահը ներկայացրեց նաև ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում։ Ըստ այդմ՝ տպվել է 196,183,196 կտրոն, որը 40,4%-ով գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ գումարային առումով ավելի քան 831 միլիարդ դրամ է կազմում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կտրոնների ֆինանսական հանրագումարը 139,774,095 դրամ էր։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85