ԱՐՄԱՎԻԱ – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Ճգնաժամի արդյունքում ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության կողմից կազմակերպվող չվերթերից օգտվող ուղեւորների թիվն արդեն կայունացման միտում ունի: «Բիզնես 24»-ին «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում ավիաընկերությունն ունեցել է ավելի քան 200 հազար ուղեւոր, ինչը 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշերին էականորեն չի զիջում: Ուղեւորների թվաքանակի անկումը զգալի է եղել հատկապես այս տարվա առաջին եռամսյակում: Այժմ արդեն ամառային չվերթերն իրականացվում են բնականոն ընթացքով: Ն. Ավետիսովան նշեց, որ ճգնաժամի պայմաններում էլ ավիաընկերությունը չվերթերի եւ ուղղությունների կրճատումների չի գնացել: «Արմավիա»-ի կազմակերպած թռիչքների սակագների փոփոխությունները պայմանավորված են ոչ թե ուղեւորների թվաքանակի անկմամբ, այլ ավիավառելիքի գների եւ փոխարժեքի փոփոխություններով: