2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 28.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,568.4 հազար լիտր գինի (որից 201.5 հազար լիտրը՝ շամպայն գինիներ), որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 28.7%-ով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 37%-ով և կազմել 1,552.3 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն նվազել է 18%-ով և կազմել 300.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 24.7%-ով և կազմել 8,448.7 հազար լիտր։