Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք
18/07/2019 13:14
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

Մարդի՞կ են ձևավորում տարածքներ, թե՞ տարածքներն են ձևավորում մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի: Եվ որքանո՞վ է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների մասին ՊեչաԿուչա Երևանը համախմբեց ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող մոտ 250 անհատների, ովքեր հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 10 խոսնակների և հատուկ հյուրերին լսելու համար։ Միջոցառմումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների հետ համատեղ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

«Այսօրվա միջոցառումը մեզ համար իմաստալից ու պատասխանատու քաղաքացիության մասին է։ Մեր ժամանակներում, երբ տրանսֆորմացիայի է ենթարկվում բիզնեսը, և երբ սեփական գործի միջոցով առաջընթաց ապահովելը այլևս բավական չէ, կարևոր է դառնում նաև հասարակական արժեք ստեղծելու պարտավորությունը։ Ճարտարապետությունը մեր ընկերությունների խմբում առանցքային ոլորտ է և ճարտարապետության վերաիմաստավորումը կամ մարդակենտրոն ճարտարապետությունը կարևոր թեմաներ են մեզ համար, որի քննարկում խիստ կարևոր է պատասխանատու քաղաքացիության տեսանկյունից»,-իր խոսքում նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

ՊեչաԿուչայի թեմաները բազմապիսին էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչև կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերամիմաստավորումից մինչև մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։ ՊեչաԿուչա երեկոյի խոսնակներն էին՝ Աշոտ Սնխչյանը՝ snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր, Արուսիկ Զեյնալյանը՝ «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր, Անուշ Քոչարյանը՝ մշակութային լրագրող, Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը՝ «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրներ,  Նայիրի Խաչատուրեանը՝ համադրող, մանկավարժ, Լուսինե Ղուշչյանը՝ «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ, Արեգ Քեշիշյանը՝ «Սքիլշոփի» հիմնադիր, Արի Հաճյանը՝ «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ, Լիլիթ Միդոյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար և Միքայել Ոսկանյանը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

«ՊեչաԿուչա երեկոների գեղեցկությունը կայանում է նրանում, որ ցանկացած մարդ կարող է կիսվել սեփական աշխատանքով, խոսել սիրած կամ մտահոգիչ թեմաների շուրջ։ Ուրախ եմ, որ այս երեկոյի համար կարողացանք համադրել տեղացի ու միջազգային խոսնակների մի հրաշալի խումբ, ովքեր առօրյա աշխատանքով նպաստում են հանրային ու մասնավոր ոլորտների զարգացմանը, ոգեշնչում մեզ նորարար ճարտարապետական լուծումներով ու քաղաքային զարգացման իրենց տեսլականով»,-նշեց ՊեչաԿուչա Երևանի կազմակերպիչ Մարիաննա Վարդանյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

Ճարտարապետության թեմայով ՊեչաԿուչան առանձնանում էր նաև իր հատուկ քննարկման ֆորմատով։ ճարտարապետության դերի ու դրանից բխող մարդկային հարաբերությունների մասին հրավիրված հատուկ քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին «Գալաքի» ընկերությունների խմբի հատուկ հյուրերը՝ Մարիուս Գոմոլան, HOTCO ղեկավար տնօրեն, Ստյուարտ Ռուֆը՝ Broadway Malyan ճարտարապետական ստուդիայի կառավարման խմբի նախագահ, Սյուզաննա Շամախյանը՝ FAST հիմնադրամի համագործակցության, հանրային քաղաքականության և ծրագրերի գծով փոխնախագահն,  Էդգար Կարապետյանը՝ «Գալաքսիի» Ռազմավարության ու բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն, և Արտակ Կնյազյանը՝ «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր։

«Գալաքսի» ընկերությունների խումբ. մարդակենտրոն ճարտարապետությունը՝ որպես պատասխանատու քաղաքացիության հիմք

———————————

ՊեչաԿուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են, որտեղ մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը և հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ ՊեչաԿուչան արդեն տարածվել է 1,200-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։ Ճարտարապետության մասին ՊեչաԿուչա երեկոն 32-րն էր, և Երևանում ՊեչաԿուչիայի լիցենզիայի ներկայացուցիչը «Փրոփր» ընկերության համահիմնադիր Մարիաննա Վարդանյանն է։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և գործունեության 20 տարիների ընթացքում ստեղծել և կայացրել է ավելի քան 15 ընկերություն՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարորությունը, շարունակական կրթությունն ու բարալավումը։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը, և սոցիալական պատասխանատվության ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի 5 տոկոսը։ 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57