Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՏՐԱՐ – ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՍՏԱՑՎԵԼ Է 29 ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ
10/06/2009 18:19
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՏՐԱՐ – ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՍՏԱՑՎԵԼ Է 29 ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը մայիսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 29 բողոք: Քաղաքացիների կողմից գրանցվել են նաեւ ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող բազմաթիվ զանգեր եւ այցելություններ:

Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 29 բողոքներից 14-ը, համաձայն օրենքի, հաշտարարի կողմից քննության ենթակա չեն եղել. դրանց մի մասը ներկայացնողները եղել են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռներեցներ, բողոքների մյուս մասը կապված է եղել մինչ հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում կամ գործը գտնվում է դատարանի վարույթում: Մնացած դեպքերում բողոքները կրել են ընդհանուր բնույթ եւ, ըստ էության, չեն պարունակել գույքային պահանջ:

Հաշտարարի քննությանը ենթակա 14 բողոքներից 4-ը մայիսին ստացվել են գրավոր տեսքով եւ ընդունվել են քննության, 8 պահանջների քննությունը եղել է հաշտարարի լիազորությունների շրջանակում, սակայն հաճախորդները սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս` ձեւակերպել իրենց պահանջները եւ ուղղել ֆինանսական կազմակերպությանը: Բողոքներից մյուս երկուսը հաշտարարին ուղղվել են բանավոր: Դրանք ներկայացնողներին գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ օգնել շարադրել բողոք-պահանջները: Դրանցում նշվել է, որ հաճախորդը պատրաստվում է դիմել Հաշտարարի գրասենյակ: Նշված 2 բողոքներն առանց հաշտարարի միջամտության բավարարվել են այն կազմակերպությունների կողմից, որոնց վերաբերյալ եղել է բողոքը:

Քննության ընդունված 4 դիմում-բողոքներից 2-ը կապված են եղել վճարահաշվարկային գործարքների, մասնավորապես, բանկոմատով կատարվող քարտային գործարքների եւ հաշվի սպասարկման, մյուս 2-ը` վարկային պայմանագրերի հետ:

Հաշտարարի գրասենյակ կարելի է դիմել` զանգահարելով 58-23-22 , 58-23-21 հեռախոսահամարով կամ այցելելով Վազգեն Սարգսյան 26/1, «էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,  4-րդ հարկ, 411 սենյակ: E-mail: [email protected]: Web: www.fsm.am:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83