
Դավիթ Անանյան. Բագրատաշենում մաքսային գործառույթային առումով խոշոր թերություններ չկան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մաքսային գործառույթների առումով Բագրատաշենում իրավիճակը գնահատում է բավարար:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անանյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Բագրատաշեն այցը, որը տեղի է ունեցել հուլիսի 24-ի, նպատակ ուներ դիտարկել մաքսատան աշխատանքը, խնդիրները:
«Գործառույթային առումով խոշոր թերություններ չկան, կան տեխնիկական հնարավորություններ ավելացնելու և նոր կադրերով համալրելու խնդիրներ: Մրցույթն արդեն հայտարարվել է, շենքային պայմանները պետք է բարելավենք և ընդունենք 4-5 նոր աշխատող»,- ասաց Անանյանը: