Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Միհրան Աղաբաբյան․ Գործարարին իշխանությունները չեն հետաքրքրում․ նրա համար կարևորն իր բիզնեսն է
29/07/2019 19:09
Կիսվել

Միհրան Աղաբաբյան․ Գործարարին իշխանությունները չեն հետաքրքրում․ նրա համար կարևորն իր բիզնեսն է

Փաստաբան Միհրան Աղաբաբյանի հետ զրուցել ենք գործարարության իրավական խնդիրներից և ոչ միայն։

– Օտարերկրյա ներդրումների համար նպաստավո՞ր երկիր է Հայաստանը: Տնտեսագետներ կան, որ կարծում են՝ օրենքում սողանքներ կան:

– Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը իրավահարաբերություններ ու որոշակի երաշխիքներ է սահմանում օտարերկրյա ներդրումների առումով: Որոշ միջազգային համաձայնագրեր, պայմանագրեր, ինչպես նաև մի շարք ներպետական օրենքներ են այդ երաշխիքները ներկայացնում։ Երբ այս օրենքի շուրջ ակտիվ քննարկումներ էին ընթանում այն բարելավելու համար, ուսումնասիրվում էր պրակտիկան, անձամբ առիթ ունեցա ներկայացնել իմ տեսակետը: Այդ ժամանակ երաշխիքների ավելի լայն շրջանակ էր քննարկվում, բայց ԱԺ-ն այդ լայն շրջանակը չհաստատեց, այնուամենայնիվ,  մասնագիտական որոշ կարևոր նկատառումներ ու կարգավորումներ օրենքի լրացումներում տեղ գտել են:

– Այսպիսով՝ իրավական առումով օտարերկրյա ներդրումները Հայաստանում պաշտպանվա՞ծ են:

– Պետք չէ կենտրոնանալ միայն դրսի ներդրողի վրա: Իրավունքի գիտակցում և օրենքի իմացություն պետք է ունենա յուրաքանչյուրը: Հաճախ գործարարները բիզնեսին խիստ հայկական մոտեցում են ցուցաբերում, իրավաբանական խորհրդատվության չեն դիմում, բայց երբ գործը հասնում է դատարան, ստիպված սկսում են արդեն փաստաբանների հետ քննարկել առկա իրավական խնդիրները, մինչդեռ եթե ի սկզբանե հետևեին իրավական ընթացակարգերին, գործը գուցե դատարան հասցնելու կարիք չէր լինի:

– Իսկ գուցե պատճառը բյուրոկրատական քաշքշուկն է: Գուցե հենց դրա պատճառով են խուսափում որոշ ընթացակարգերից:

– Հայաստանում շատ ընթացակարգեր բավականին պարզեցված են, ավելի պարզեցնել երևի հնարավոր չէ: Մենք սիրում ենք համեմատվել արևմտյան երկրների հետ, բայց անձնական փորձով եմ ասում՝ Միացյալ նահանգներում ուղղակի անհնար է մեկ ամիս ժամկետում որոշակի գործընթացներ կազմակերպել, որոնք Հայաստանում սովորաբար կատարվում են մեկ ամսվա ընթացքում, որոշները նույնիսկ մեկ պատուհան սկզբունքով՝ մեկ կամ մի քանի օրում։ Միասնական մեկ պատուհան տարբերակն , ի դեպ, շատ լավ համակարգ է. կարիք չի լինում մի տեղից փաստաթուղթը վերցնել, տանել ուրիշ տեղ: Բայց այն, ինչ գտնվում է պետական մարմինների հսկողության ներքո, ներքին շրջանառության, ներքին հասանելիության պետք է լինի, որ քաղաքացին մի սեղանի աշխատակցից թուղթը չվերցնի ու տանի՝ կողքի սեղանի աշխատակցին տալու, որը դեռևս որոշ ոլորտներում հանդիպում է։

– Չե՞ք չափազանցնում, որ Հայաստանն ընթացակարգի պարզությամբ և արագությամբ գերազանցում է մեր հասարակությանն այդքան օրինակելի թվացող եվրոպական երկրներին:

– Ամենևին: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթավորումը շատ պարզեցված է, իսկ ընկերություն գրանցելու գործընթացը տևում է 10 րոպե։  Իրավաբանական խորհրդատվությունն այստեղ անհամեմատ մատչելի է, մինչդեռ ԱՄՆ-ում, Եվրոպայում բյուրոկրատական քաշքշուկը շատ է, գործընթացը հոգնեցնող ու երկարատև, իրավաբանական խորհրդատվությունը՝  թանկ:

– Ինչպիսի՞ն է գործարար-վստահորդների վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ։

– Կան ներդրողներ, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն վստահում արդարադատությանը:

– Դա հիմա, իսկ նախկինո՞ւմ:

– Նախկին ու ներկա տարանջատումը ժողովրդի համար է: Ներդրողին դա չի հետաքրքրում: Գործարարն ուզում է ներդրում անել, գործ դնել, մրցակցային հավասար պայմաններ, եկամուտ ունենալ: Գործարարին իշխանությունները չեն հետաքրքրում. նրա համար առաջնայինն իր բիզնեսն է: Գորածարարն ուզում է առանց ավելորդ քաշքշուկի, մաքսիմալ արագ իր գործն առաջ տանել: Տեսեք, եթե գործարարը հանգամանքների բերումով դատական գործընթացի է բախվում, դա նրան պարզապես նյարդայնացնում է. դա նրանից ժամանակ ու նյարդեր է պահանջում, մինչդեռ այդ ընթացքում նա կարող է փող աշխատել: Երբեմն դիմում են մեզ, մենք անհրաժեշտ փաթեթը կազմում ենք, ասում՝ մեկ ամիս ժամանակ է պետք, ասում են՝ մենք ժամանակ չունենք, կլինի երեք օրում… Հաճախ հենց շտապողականությունն է խանգարում:

– Բայց եթե օրենքի սողանցքերը շատ չեն, դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա, ապա որպես փաստաբան ի ՞նչ կարող եք առաջարկել : Ինչպե ՞ս շտկել իրավիճակը:

– Պարզապես կանխատեսելի կարգավորումներով համալրումներ են պետք: Ցանկացած իրավահարաբերություն կանխատեսելիության դեպքում նույնչափ խնդրահարույց չի լինի: Բայց այստեղ պետությունն էլ անելիք ունի, հատկապես ընթացակարգերի բարելավման մասով:

– Հարկային համակարգն էլ անթերի չէ: Ուռճացված չէ ՞ արդյոք:

– Բոլորս էլ հարկատու ենք: Ոչ մեկ չի ուզում մեծ հարկային բեռի տակ լինել, հարկ եղած դեպքում նույնիսկ փորձում է հարկը որպես եկամուտ դասել:

– Թե՞ շրջանցել:

– Եթե ուզում ենք իրավական պետություն ունենալ, ապա պետք է գիտակցենք, թե ինչ կարևոր են պետության համար մեր վճարած հարկերը: Պետությունը պետք է ունենա բյուջե, որ կարողանա իր գործառույթները կատարել, իսկ բյուջեն ձևավորվում է հարկերով: Բայց հարկային համակարգն էլ պետք է լինի կանխատեսելի: Այնպես չստացվի, որ դու ունես մոտեցում, որը հետո կպարզվի՝ սխալ էր, իսկ հարկային մարմինն առաջադրի այլ հարկային պարտավորություններ՝ տույժ-տուգանքներով: Երբեմն այդ հարկային պարտավորությունների, տույժ-տուգանքների պատճառով ձեռնարկությունը լուծարվում է: Բայց սա էլ գալիս է սխալ մասնագիտական լուծումներից: Ի սկզբանե հաշվապահական, իրավաբանական ճիշտ մոտեցում է պետք: Բայց հարկային մարմնի տեսանկյունից էլ դիտարկենք խնդիրը: Լինում է, երբ հարկային մարմինը իրավակիրառ պրակտիկայի մի մոտեցում է որդեգրում, ապա ինչ-ինչ պատճառներով փոխում է այն: Թեև հարկային օրենսգրքում վերջերս որոշակի փոփոխություններ և բարելավումներ եղան: Հստակեցվեցին որոշ հասկացություններ, որոնք իրավաբանական հետևանքներ կարող էին ունենալ ու տարբեր կերպ մեկնաբանվել:

– Ի վերջո, օտարերկրյա ներդրումների համար նպաստավո ՞ր է Հայաստանը՝ հաշվի առնելով հարկային դաշտն ու ձեռնարկատիրական գործունեության հետ կապված առընթեր ոլորտները:

– Այո: Գործարարի համար կարևորը եկամտաբերությունն է, ունեցվածքի պաշտպանվածությունը: Եթե սեփականության իրավունքի պաշտպանվածության մակարդակը լավ է, եկամուտն էլ բավարար՝ կատարված ներդրումն արդարացնելու համար, ապա այդքանը բավարար է:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60