2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,642.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.5%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 25.9%-ով և կազմել 1,089.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալները ավելացել են 8.3%-ով և կազմել 1,341.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 1,203.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալներն աճել են 1.8 անգամ և կազմել 1.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 3 անգամ և կազմել 6.1 մլն կՎտ ժամ։