
2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրությունն աճել է 42.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,744.5 հազար լիտր գինի։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 1,723.1 հազար լիտրով կամ 42.8%-ով։
Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալներն աճել են 30.6%-ով և կազմել 2,029.4 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 15.3%-ով և կազմել 422.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 19.6%-ով 12,144.4 հազար լիտր։