Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԱՅ-ԷՍՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՀԳ-ՈՒՄ
11/06/2009 13:57
Կիսվել

ՀԱՅ-ԷՍՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՀԳ-ՈՒՄ

Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ գործարար կապերն ամրապնդելու նպատակով այսօր Զարգացման հայկական գործակալությունում անցկացվեց հայ-էստոնական գործարար համաժողով: Դրան մասնակցում էր նաեւ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետը, ով պաշտոնական այցով Հայաստանում է:

Էստոնիայից ժամանած գործարար պատվիրակության կազմում են իրավաբանական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող, մատակարարման, գովազդային, վառելանյութի վաճառքի, նախագծային, կահույքի, նպարեղենի եւ կաթնամթերքի արտադրության, ուղեւորային փոխադրումների, ջրամատակարարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության եւ ճարտարապետության ոլորտների ներկայացուցիչներ:

Ըստ Ու. Պաետի` Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները կայուն են, բայց ոչ զարգացած, գրեթե բացակայում են երկկողմ գործարար հարաբերությունները, երկկողմանի ներդրումները չկան: Նա Հայաստանը գնահատեց որպես նոր եւ հետաքրքիր շուկա իրենց համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` այս հանդիպումը կնպաստի համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն եւ խոշոր գաղափարներ կյանքի կոչելուն:
Պաշտոնական հանդիպումից հետո հայ եւ էստոնացի գործարարները քննարկեցին իրենց համատեղ համագործակցությանը վերաբերող հարցեր:

2008-ին Հայաստանից Էստոնիա արտահանումը կազմել է 725.4 հազար դոլար, ներկրումը` 430.3 հազար դոլար: Հայաստանն Էստոնիա է արտահանում  հիմնականում սննդամթերք եւ խմիչք, ներմուծում` սննդամթերք, խմիչք, մետաղներ, քիմիական արտադրանք:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90