Շարունակվում են Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 10,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները
Շարունակվում են Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ118+300-կմ129+100 (Հովք գյուղի վերջից մինչև Իջևանի սկիզբ) Ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները:
Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այժմ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման աշխատանքներ:Ճանապարհահատվածի նորոգման ավարտման փուլում նախատեսվում է տեղադրել ազդանշանային սյուներ և կատարել ճանապարհի գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները: