Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Բաբկեն Թունյանն առանց իրավական հիմքի Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքն արգելելն անընդունելի է համարում
09/09/2019 14:58
Կիսվել

Բաբկեն Թունյանն առանց իրավական հիմքի Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքն արգելելն անընդունելի է համարում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքներին խոչընդոտելու համար այս պահին իրավական հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին որոշումը հետևյալն է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք է չխոչընդոտել, ինչը նորմալ է: Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել և ասում եմ, որ եթե պետք է այդ հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր: Հիմա ես վարչապետի ելույթում լսեցի, որ այդ պահին իրավական հիմքեր չկան: Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն», – ասաց Թունյանն ու հավելեց, որ եթե առանց իրավական հիմքի այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, ապա դա անընդունելի է, դա Հայաստանին որպես գործընկեր շատ կասկածելի կդարձնի:

Թունյանի կարծիքով՝ ճանապարհը պետք է բացվի, որ այդ ընկերությունը շինարարական աշխատանքը կատարի: «Կոպիտ ասած, պարզ ասած՝ ռիսկը մնում է այդ ընկերության վրա: Հնարավոր է, որ ընկերությունը մեկ տարի շինարարության համար այդ ծախսը կատարում է, հետո պարզվում է, որ այդտեղ խախտումներ կան, դա մնալու է իրենց վրա, ոչ ոք չի փոխհատուցելու», -նշեց նա:

Անդրադառնալով «Էլարդ»-ի եզրակացությանը՝ պատգամավորը նշեց, որ «Էլարդ»-ը ներկայացնում է իր մոտեցումը՝ որպես գիտական եզրակացություն, իսկ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը՝ հենվելով ՀՀ օրենքների վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսուբք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28