ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ՎԵՐՍԿՍՎԻ
Հայաստանի ճանապարհների կառուցման ու վերականգնման ծրագրի ֆինանսավորումը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից չի վերսկսվի
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի` հունիսի 10-ին տեղի ունեցած նիստի ընթացքում որոշվել է, որ կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհների կառուցման ու վերականգնման ծրագրի ֆինանսավորումը չի վերսկսվի: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տրամադրած տեղեկատվության համաձայն` ՀՄԿ խորհուրդը միաձայն ափսոսանք է հայտնել, որ այս որոշումը նշանակում է, որ ՀՄԿ-ն չի կարողանա ծրագրի սահմանված ժամկետներում ամբողջապես ֆինանսավորել հայաստանյան ծրագիրը:
Նշվել է, որ հատկապես ցավալի է այն, որ ՀՄԿ-ն չի կարող Հայաստանի գործընկերը լինել ճանապարհների կառուցման աշխատանքներում, որն օգուտ կբերեր գյուղական բնակավայրերի անապահով ընտանիքներին: Նշվել է, որ ապագայում այս հարցին վերստին անդրադարձ հնարավոր է` չկատարվի: