Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը: Փաշինյանը հռչակագիրն ընթերցեց հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:
«Համաժողովի մասնակիցները հայտարարում են, որ դիտարկում են համակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումը արտաքին գործընկերների և միությունների հետ` որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս, և, որպես ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման խթան: ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել կոորդինացված և համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ, որն ուղղված է տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծելուն և քայլ առ քայլ միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելուն՝ մրցակցության, անվտանգության, հասանելիության և այլ համոզմունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսպիսի համաժողով ամեն տարի տեղի կունենա ԵԱՏՄ-ում նախագահող երկրի մայրաքաղաքում:
2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է Հայաստանը:
Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված նիստերը: