ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից ասուլիսին հնչեցված տեղեկատվությունը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2019 թվականի մայիս-սեպտեմբերի ընթացքում նախարարության կողմից կատարած աշխատանքի ամփոփմանը։
Հիմնական թվեր, տնտեսությունն տարվա անցած մասում
– Տնտեսական ակտիվության հայտնի ցուցանիշն առայժմ վերաբերում է հունվար-օգոստոս ամիսներին․ այն կազմել է 7%: 2015-2019 ժամանակահատվածում այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2018-ին 7․7% էր)։
– Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.5%, իսկ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը՝ 10.4%։
– Ծառայություններն աճել են 15․5%-ով։
– Շինարարությունն աճել է 4․4%-ով։
– Ապրանքների արտահանումն աճել է 4․6%-ով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, տարեկան արտահանման աճը կգտնվի 7%-ին մոտ միջակայքում։
– ՎԿ տվյալներով՝ հունվար-օգոստոսին ապրանքային արտահանումը կազմել է 1660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով։
– Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առավել մեծ արժեքով նվազում արձանագրած խմբերի (չզտված պղինձ, ադամանդե քարեր, էլեկտրաէներգիա, հագուստ) գծով արտահանման արժեքի նվազումը հանրագումարով կազմել է մոտ 145 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, այլ ապրանքախմբերի մոտ 218 մլն արժեքով ընդհանրական աճի հաշվին արտահանման արժեքային հանրագումարը ապահովել է ընդհանուր արտահանման 4.6% աճ:
– ՊԵԿ օպերատիվ վիճակագրության համաձայն՝ բուսական ծագման արտադրանքի արտահանումը 2019թ-ի 8 ամիսների ընթացքում կազմել է 53.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարով կամ 15.3%-ով։ Այս ապրանքախմբում արժեքով ամենամեծ մասնաբաժին ունեցող լոլիկի արտահանումը աճել է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 18.4 մլն ԱՄՆ դոլար (չնայած քանակային շուրջ 35%-ով նվազմանը)։ Բուսական ծագման արտադրանքից ամենամեծ արտահանման աճերն արձանագրվել է վարունգի և ելակի արտահանման մասով, որոնց աճերը կազմել են համապատասխանաբար 4.3 և 2.3 մլն ԱՄՆ դոլար: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2019 թ-ի հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով կամ 3.6%-ով։ Նվազումը պայմանավորված է եղել ոչխարի արտահանման շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարով կրճատմամբ։ Այնուամենայնիվ, այս ապրանքախմբում ամենամեծ մասնաբաժին ունեցող ձկան արտահանումը աճել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարով։
Նվազում արձանագրած ապրանքախմբերի մասով
– Չզտված պղինձ. Արտահանումը 2019 թվականի 8 ամիսների ընթացքում նվազել է 51 մլն ԱՄՆ դոլարով՝ պայմանավորված Ալավերդու չգործելով։
– Ալյումինե փայլաթիթեղ. Արտահանումը 2019թ-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում կազմել է մոտ 67 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 6 մլն ԱՄՆ դոլարով կամ 8%-ով։ Օգոստոսին ալյումինե փայլաթիթեղի աճը նախորդ տարվա օգոստոս ամսվա նկատմամբ կազմել է 1.1 մլն ԱՄՆ դոլար կամ 15.3%:
– Ադամանդե քարեր. 2019 թվականի 8 ամիսների կտրվածքով ադամանդե քարերերի արտահանումը կազմել է 36 մլն ԱՄՆ դոլար, ինչը պակաս է 16 մլն ԱՄՆ դոլարով կամ շուրջ 31%-ով։
Աճ արձանագրած ապրանքախմբերի մասով
– Կոնյակ. 2019 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում արտահանումը կազմել է շուրջ 137 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 19.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 16.7%-ով։
– Ծխախոտ. 2019թ-ի 8 ամիսների կտրվածքով արտահանումը աճել է 4.1%-ով (կամ 6.3 մլն ԱՄՆ դոլարով) կազմելով շուրջ 161 մլն ԱՄՆ դոլար։
– Պղնձի խտանյութ. 2019թ-ի հունվար-օգոստոսին արձանագրվել է արտահանման 2.5%-ով աճ (կամ 9.1 մլն ԱՄՆ դոլար)։
– Անմշակ ոսկի. 2019թ-ի 8 ամիսների կտրվածքով արտահանումը կազմել է 154 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով է 43.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 39.4%-ով.
– Երկաթամիահալվածք (ֆերոմոլիբդեն). 2019թ-ի 8 ամիսների ընթացքում արտահանումը կազմել է 97.2 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով է 26.9 մլն ԱՄՆ դոլարով կամ 38.3 %-ով.
– Շոկոլադ. 2019 թվականի 8 ամիսների ընթացքում արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա 8 ամիսների համեմատությամբ աճել է 2.7 մլն ԱՄՆ դոլարով կամ 38.1%-ով։
– Մրգային գինիները. 2019թ-ի հունվար-օգոստոսի արտահանումը կազմել է 7.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 2.6 մլն ԱՄՆ դոլարով կամ 51.9%-ով։
– Ոսկերչական իրեր. 2019 թվականի 8 ամիսների ընթացքում արտահանումը կազմել է 28.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա 8 ամիսների համեմատությամբ աճել է 9.3 մլն ԱՄՆ դոլարով կամ 47.8%-ով։
– Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքում. այն կազմել է 770 հազ մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է եղել 12,3%-ով
Վարկանիշային գնահատականներ
1) Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի բարձրացման համար հիմք են հանդիսացել՝ մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։
2) Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը մեկ կետով` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում:
3) Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։ Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ: Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը, օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տասնյակում:
4) Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով` գնահատվելով 79-րդը: Զեկույցը համեմատում է 140 երկրների 90 ցուցանիշ, որոնք դասվում են 14 խմբերում և չորս հիմնական ոլորտներում՝ Միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն եւ խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական եւ մշակութային ռեսուրսներ:
Աշխատանքներն՝ ըստ գործառութային հիմնական ուղղությունների
5) Ներկայումս նախարարությունում ամփոփվում են 5 ոլորտային ռազմավարական փաստաթղթեր՝ գործարար միջավայրի բարելավման, արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության զարգացման, կայուն գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման ռազմավարությունները։ Ոլորտային ռազմավարությունները ներառում են ներկա իրավիճակի համապարփակ գնահատում և վերլուծություն, սահմանում են երկարաժամկետ և կարճաժամկետ թիրախներ և ուղենշում դրանց հասնելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը։ Նախարարարությունը մշակում է նաև չափագիտության ոլորտի արդիականացման հայեցկարգային ծրագիր։ Ռազմավարական փաստաթղթերը ներկայացվել են միջազգային դոնոր-կազմակերպություններին, իրականացվում են ոլորտին առնչվող կողմերի հետ հանրային քննարկումներ:
6) ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) և համագործակցության արդյունքում կազմվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության վերանայման ռազմավարական փաստաթղթի նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանի տնտեսության՝ արտահանմանն ուղղված և արդյունավետության բարձրացմանը միտված ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ Զեկույցի նախագիծն օրեր UNCTAD-ի ներկայացուցիչների և նախարարության կողմից ներկայացվեց փորձագիտական հանրությանը:
7) ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության արդյունքում մշակվել է մշակող արդյունաբերությունում արտադրողականության բարձրացման հիմնական խոչընդոտների և ռիսկերի, վերջիններիս կառավարման և արդյունաբերության զարգացման հիմնական խնդիրների վերաբերյալ վերլուծական զեկույց։ Այն իր բովանդակությամբ ուղղորդող է լինելու արդյունաբերության զարգացման ռազմավարության մոտեցումներն քննարկումների այս փուլում վերջնականացնելու հարցում:
8) ՀՀ վարչապետի հանձնարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ շուրջ տասը ոլորտ ներկայացնող խմբերով։ Քննարկումների արդյունքում վեր են հանվել բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ։ Նախարարությունում իրականացված հանդիպումներին հետևել է քննարկում` ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է հավաքագրված խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ՝ կարճաժամակետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներով, որի իրականացման ընթացքի մասին առաջիկայում կպատրաստենք և կհրապարակենք բովանդակային մանրամասն պարզաբանումներ։
9) Մշակվել են հանրային ներդրումների կառավարման հայեցարգային մոտեցումները։ Հայեցակարգը ներառելու է պլանավորման, բաշխման և իրագործման փուլերը և որի նպատակն է ապահովել պետական ներդրումների կառավարման հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են՝ թափանցիկությունը, երկարաժամկետ պլանավորումը և կապը երկրի զարգացման տեսլականի հետ, գնահատման չափանիշների միասնականացում, արդյունքի շեշտադրում՝ ծախս/արդյունք լավագույն համակցության ընտրությունը
10) Ընդունվել է Պետություն-մասնավոր գործընկերության մասին ՀՀ օրենքը, որը նպաստելու է մասնավոր հատվածի ներգրավմամբ հանրային ենթակառուցվածքների ձևավորմանը:
11) Մշակվել է կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է սահմանել ՊՄԳ իրականացման ոլորտները, կարգավորել ՊՄԳ ծրագրերի սահմանման, նախապատրաստման և կառավարման գործընթացի հիմնական քայլերը, սահմանել՝ ՊՄԳ ծրագրերի համար նվազագույն տնտեսական շահութաբերության դրույքը։ Մշակվել են նաև ՊՄԳ գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ ուղեցույցներ, որոնք ենթակառուցվածքների զարմացման գործընթացում մասնավորի ներդրողների ֆինանսական միջոցները, նորարությունը և կառավարման պրակտիկան ներգրավելու հարցերում որոշումներ կայացնելու ճանապարհին կառավարության տարբեր օղակներում լիազոր անձանց մեթոդական աջակցության նպատակ ունեն։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են՝ ՊՄԳ ծրագրերի տնտեսական, ֆինանսական և փողի դիմաց արժեքի վերլուծությունների մեթոդաբանությանը, ՊՄԳ ծրագրերի ռիսկերի կառավարմանը, ՊՄԳ պայմանագրերի կառուցվածքին՝ ըստ տարբեր գործարքների տեսակների։
Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության ուղղությամբ
12) Մշակվում է նախագիծ, որի նպատակն է հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արդյունքում, կբարձրանա գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելանա գյուղատնտեսության համախառն արտադրանքը: Միաժամանակմ մշակվել են և այժմ հանրային քննարկման փուլում են չօգտագործվող հողերի հետագա դասակարգման չափորոշիչները։
13) Հաստատվել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորում (12 տոկոսի դեպքում՝ 10 տոկոսի սուբսիդավորում, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ ամբողջությամբ) կամ նաև շահառուների կողմից կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում՝ 23-27%։
14) Տավարաբուծության զարգացման ծրագրի մեկնարկից հետո գրանցվել է 3 հայտ` 169 մլն դրամ արժեքով, որի արդյունքում ձեռք է բերվել 109 գլուխ տոհմային կենդանի։
15) 2019 թվականին մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի ծրագիրը, որի շրջանականերում 9 ամիսների ընթացքում 98 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր և կնքվել է թվով 10 պայմանագիր: Ֆերմերները ագրարային համալսարանում մասնակցել են համապատասխան դասընթացներին մասնակցել և ստացել հավաստագրեր։
16) Հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 193 շահառուի տրամադրվել է 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1,8 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։
17) Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրում փոփոխություններ են կատարվել, որի նպատակն է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարոււմը, օգտագործումը և արդյունագործական ձկնաբուծարանների ներդրումը։
18) Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերով ամողջ տարվա համար պլանավորվել էր 5094 շահառու, սակայն արդեն իսկ նախնական տվյալներով ունենք գերակատարում՝ շուրջ 5700 շահառու։
19) Ինտենսիվ այգիների շրջանակն ընդլայնելու նպատակով մշակվել է նոր նախագիծ վարկային բաղադրիչով այգեհիմնման տարածքի վերին շեմն ավելացնելու 10 հա-ից մինչև 100 հա, իսկ փոխհատուցման բաղադրիչով՝ մինչև 5 հա այգեհիմնում կատարելու համար փոխհատուցման չափը բոլոր տնտեսավարողների համար կսահմանվի 50%՝ 40%-ի փոխարեն։
Արդյունաբերության մասով
20) ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքսատուրքի ազատման արտոնություն է ստացել 45 ծրագիր, որոնց շրջանակում արտոնություն է տրվել 172.8 մլրդ դրամի ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծման գործարքների համար և 2827 նոր աշխատատեղ։ 45 ծրագրերից թվով 7-ն արտոնություն են ստացել նաև ԱԱՀ-ի հետաձգման համար, որով նախատեսվել են 67.5 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ և 721 աշխատատեղ: Միայն ԱԱՀ-ի հետաձգման մասնով արտոնություն ստացել են ևս 3 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսվել է 152.1 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ և 354 աշխատատեղ: Այսպիսով՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքսատուրքի ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն ընդհանուր առմամբ ստացել են 48 ներդրումային ծրագրեր, որոնցով նախատեսվում է շուրջ 324,9 մլրդ դրամի ընդհանուր արժեքով ապրանքների ներմուծման գործարքներ և 3181 նոր աշխատատեղերի ստեղծում։
21) Ընդունվել են սև մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ պետական տուրք է սահմանելու վերաբերյալ՝ տեղական մետաղամշակող ընկերություններին հումքի պաշարով ապահովելու նպատակով։
22) Կազմակերպվել է հայ-վրացական գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 140 ընկերության շուրջ 250 ներկայացուցիչներ:
Փոքր և միջին ձեռներեցության աջակցություն
23) Ներկայացվել են քրեական, վարչական իրավախախտումների և հարկային օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, որոնց արդյունքում նախատեսվում է ապաքրեականացնել չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման կամ դրոշմավորման կանոնների խախտումները՝ դրանք տեղափոխելով ամբողջությամբ վարչական պատասխանատվության դաշտ և ապահովելով քրեական, վարչական և քաղաքացիական պատասխանատվության հավասարակշռված օրենսդրական կարգավորումներ։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
24) Ներկայումս լիզինգի զարգացման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության շուրջ ձևավորված փաթեթը գնտվում է երկրոդ անգամ շրջանառման արդյունքում կարծիքների ամփոփման փուլում: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը ՀՀ-ում:
25) 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» 15 ծրագիր՝ ընդհանուր առմամբ, դասընթացներին մասնակցել են 221 մասնակից (որոնցից 141 մայիս-սեպտեմբեր ամիսներին), ներկայացվել է 179 գործարար ծրագրեր (որոնցից 104 մայիս-սեպտեմբեր ամիսներին), դրանցից 120-ին (74 մայիս-սեպտեմբեր ամիսներին) հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով:
26) 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի գործունեության շրջանակներում ընդհանուր առմամբ, բիզնեսի միջազգայնացմանն ուղղված 321 (որից 181 մայիս-սեպտեմբեր ամիսներին) տարաբնույթ ծառայություններ են մատուցվել 154 ՓՄՁ սուբյեկտների, այդ թվում՝ 23 (որից 11 մայիս-սեպտեմբեր ամիսներին) ՓՄՁ սուբյեկտների գործարար նկարագրեր տեղադրվել են ՁԵՑ-ում, 5 ՓՄՁ սուբյեկտ (որից 1 մայիս-սեպտեմբեր ամիսներին) կնքել է համագործակցության համաձայնագիր, 126 ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել են տարբեր տեսակի աջակցություն: Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ վերջին 3 տարիների ընթացքում կնքվել են 39 համագործակցության համաձայնագրեր՝ 33 ընկերությունների կողմից:
27) Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» կողմից 2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով կնքված վկայագրերի ընդամենը ապահովագրական գումարները կազմել են 6,281,696,384 ՀՀ դրամ (2018թ.-ի հունվար-հեպտեմբեր ամիսների նկատմամբ աճը՝ 1.76 անգամ), իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ 64,390,509 ՀՀ դրամ (2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ աճը՝ 1.82 անգամ):
Արտաքին առևտուր, միջազգային համագործակցություն
28) ԵՄ «GSP+» ռեժիմի ներքո արտահանումներ իրականացնելու նպատակով՝ REX համակարգում գրանցվել է 113 կազմակերպություն, որոնցից 78-ը՝ այս տարվա ընթացքում․ (արտադրատեսակներ՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, չորացրած մրգեր և բանջարեղեն և այլն)
29) Նախաձեռնվել է «ԵՄ արտաքին ներդրումային պլան» ԵՄ աջակցության գործիքի մեկնարկային աշխատանքները, որն աջակցում է հետևյալ երեք հենասյուների միջոցով՝
– Ֆինանսների մոբիլիզացիա՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցով․ հնարավորություն կստեղծվի օգտագործել հանրային ռեսուրսները նորարարության համար և մոբիլիզացնել մասնավոր ներդրումները՝ առաջարկելով լրացուցիչ երաշխիքներ և արտոնյալ ֆինանսական միջոցներ:
– Տեխնիկական աջակցության տրամադրում՝ ներդրումային ծրագրերի մշակմանն աջակցելու նպատակով
– Բարենպաստ ներդրումային դաշտի և գործարար միջավայրի ձևավորում․ ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը
Գործիքի պոտենցիալ շահառուներ են կառավարությունն ու գործարար–մասնավոր հատվածը: Գործիքի իրականացման հիմնական ուղղությունները և թիրախները ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների ներքո են:
30) Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, մասնավորապես՝ կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտների վերացում, ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է շուրջ 12 հազ անուն ապրանք, որոնցից մոտ 4,9 հազ ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, մնացածների մասով՝ 10 տարիների ընթացքում։ Սինգապուրը վերոնշյալ համաձայնագրով պարտավորվածություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:
31) 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որը էականորեն հնարավորություն կտա նվազեցնել ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու արգելքները, ինչպես նաև բարձրացնել կարգավորման թափանցիկությունը:
32) 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը, որով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:
33) 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը, որի հիմնական նպատակն է նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիության ապահովումը:
34) Մրգային օղի արտադրողների հետ քննարկումների արդյունքում մշակվել և ընդունվել է ՀՍՏ «Մրգային օղիներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտը, ինչի արդյունքում տեղական արտադրանքին բնորոշ բոլոր առանձնահատկությունները հաշվի են առնվել․ արդյունքում հնարավորություն կընձեռվի պահպանել հայկական մրգերի համին և հոտին բնորոշ արտադրանքի յուրահատկությունը։
35) Հայկական կողմի աշխատանքների արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լինի լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման: Հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
36) Հայաստանում տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի հետ համագործակցության արդյունքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացվել առաջարկություն՝ մի շարք ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի իջեցման համար:
37) Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհուրդը, որի շրջանակում ստորագրվել է ստանդարտացման ոլորտում համագործակցության ծրագիր ՀՀ-ի հետ։ Այն նախատեսում է միասնականացնել պարտադիր նորմերը և ստանդարտները՝ նպատակ հետապնդելով նվազեցնել փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտները: Տարեսկզբից արձանագրվել է տնտեսվարողների կողմից ստանդարտների կիրառման նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն, արդյունքում վաճառվել է 129 հատ ստանդարտ, այդ թվում՝ մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում թվով 26 ստանդարտ (ջրի փորձարկման մեթոդների, հողի որակի հսկման, բժշկական, շինարարության և այլ ոլորտների)։ Ստանդարտների կիրառումը կնպաստի հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։
38) Հայաստանի Հանրապետությունում առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում հայրենական արտադրողների համար բարձրորակ մրգային օղիների արտադրանքը ԵԱՏՄ արտահանելու համար: Միաժամանակ վերանայվում է պտղային օղիների և սպիրտների ազգային ստանդարտները համապատասխան եվրոպական դիրեկտիվի մոտարկումը, ինչը թույլ կտա պահպանել ստացված խմիչքների յուրահատկությունը` հայկական մրգերին և հատապտուղներին բնորոշ համին և հոտին։
39) Հայկական կողմի աշխատանքների արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լինի լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման: Հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
40) Նախապատրաստական փուլում է Հայաստան-Վիետնամ գործարար համաժողովը, որը կհամախմբի հայաստանցի և վիետնամցի գործարարներին՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային միջավայրը և տնտեսական ներուժը։ Համաժողովն իրականացվում է ՀՀ վարչապետի՝ Վիետնամ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
41) Ստորագրվել է «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։ Շուրջ 6 ամիս տևող ցուցահանդեսին ներկայացվելու է Հայաստանի մշակութային ժառանգությունը, տնտեսական՝ ներդրումային և զբոսաշրջային ներուժը։
42) Կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս երկկողմ համագործակցության զարգացման այլ հարցերի, քննարկվել է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին, ինչպես նաև «Union Pay» վճարային համակարգի ներդրումը Հայաստանում, որն էլ կխթանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը` որպես թիրախայն շուկա չինացի զբոսաշրջիկների համար, քանի որ այն Չինաստանի քաղաքացիների համար միակ էլեկտրոնային բանկային համակարգն է, որը գործում է 157 երկրում։ ՀՀ բանկային համակարգի հետ համապատասխան աշխատանքներն ավարտական փուլում են։
Զբոսաշրջություն
43) Նախաձեռնվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման մարքեթինգային միջոցառումներ, որի արդյունքում Հայաստան են ժամանել մի շարք լրագրողներ և բլոգերներ Գերմանիայից, Շվեցարիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից։ Տպագրվել է ավելի քան 65 հոդված, պատրաստվել 5 տեսանյութ Հայաստանի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ։
44) Մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» մարքեթինգային արշավը: ՀՀ վարչապետը Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին ներկայացրել է Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Պատրաստվել է անակնկալ երթուղու մասին պատմող գովազդային հոլովակ, ապահովվել է հոլովակի տարածումը սոցիալական ցանցերով և զլմ-ներով։
45) Պետական աջակցությամբ մասնավոր հատվածի 14 ներկայացուցիչներ Կոմիտեի համատեղ մեկ միասնական տաղավարով մասնակցել են Ֆրանսիայում կայացած IFTM TOP RESA զբոսաշրջային ցուցահանդեսին` Հայաստանի առաջարկները ներկայացնելու և Եվրոպական զբոսաշրջային օպերատորների գործարար կապեր հաստատելու նպատակով:
Հոկտեմբերի 16-18-ը նույն ձեւաչափով Հայաստանը կմասնակցի Սինգապուրի ITB Asia զբոսաշրջային ցուցահանդեսին: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Նոյեմբեր 4-6 Լոնդոնում կայանալիք WTM London միջազգային ցուցահանդեսին:
46) Ճանաչողական այցով Հայաստան են ժամանել Շվեցարիայի Լրագրողների ասոցիացիայի թվով 17 ներկայացուցիչ, որոնց այցի արդյունքում Հայաստանի մասին շվեյցարական հանրահայտ մամուլում տարածվել է Հայաստանի մասին շվեյցարական հանրահայտ մամուլում տարածվել է 30-ից ավել հոդված։
ա)Կազմակերպվել է Գերմանիայի զբոսաշրջային բիզնեսի ասոցիացիայի 11 ներկայացուցիչների այց Հայաստան, որի ընթացքում հայկական կողմի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպվել է գործարար համաժողով։ Իրականացվել է Իսրայելական հայտնի հեռուստաընկերությամբ հեռարձակվող ճամփորդական հեռուստանախագծ աշխատանքային խմբի այց Հայաստան, որի արդյունքում պատրաստվել է Հայաստանի մասին պատմող շոու ծրագիր և ներկայացվել 13 մլն․-ից ավել լսարանի համար։
Մտավոր սեփականություն
47) Կայացել է Մտավոր սեփականության գործակալության և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից համատեղ կազմակերպված «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովը:
48) Մշակվել է մտավոր սեփականության վերաբերյալ ուսուցողական նյութեր` տարրական և միջին դասարանցիների համար նախատեսված կրթական ծրագրերի մեջ ներառելու համար:
49) Մշակվել են օրենսդրական փոփոխությունների նախագծեր մտավոր սեփականության ոլորտում, որոնց մի մասը բխում է ԵԱՏՄ անդամակցության համաձայնագրից, մի քանիսը բխում են Մարաքեշ և Պեկին համաձայնագրերից, փոփոխություններն ուղղված են նաև ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը: