Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայաստանում տրամադրված վարկերն աճել են. ԿԲ-ն նկատում է վարկավորման տոկոսադրույքների նվազում
05/11/2019 15:07
Կիսվել

Հայաստանում տրամադրված վարկերն աճել են. ԿԲ-ն նկատում է վարկավորման տոկոսադրույքների նվազում

Հայաստանում տրամադրված սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերն աճել են: Սրան զուգահեռ Կենտրոնական բանկը հետևողականորեն ուշադրություն է դարձնում, թե հասարակությունում որքան է պարտքի բեռի կուտակումը՝ անհրաժեշտության դեպքում գործիքակազմ կիրառելու համար: ԿԲ-ն միևնույն ժամանակ նկատում է՝ վարկավորման տոկոսադրույքները Հայաստանում համադրելի երկրների համեմատ ցածր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսական համակարգում մենք ունեցել ենք տրամադրված վարկերի էական աճ: Իրականում նկատվում է սպառողական և հիփոթեքային վարկերի աճ, բայց ֆինանսական կայունության տեսանկյունից մենք էական ռիսկերի կուտակում այստեղ չենք տեսնում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նկատեց՝ ցանկացած բանկ, երբ վարկ է տալիս, ստանձնում է նոր ռիսկ, այսինքն՝ կա հավանականություն, որ այդ վարկը չի մարվի, հետևաբար, բանկը պետք է համապատասխան ռիսկերի կառավարման քաղաքականություն ունենա: ԿԲ-ն հետևում է տնտեսությունում ցանկացած տեսակի ֆինանսական գործիքների զարգացումներին՝ ներառյալ սպառողական վարկերի և հիփոթեքային վարկերի աճերին: Կենտրոնական բանկն ուշադրություն  է դարձնում նաև, թե որքան է պարտքի բեռի կուտակումը հասարակության մոտ: «Երբ կզգանք, որ տեղի է ունենում չափից ավելի պարտքի բեռի կուտակում, պատրաստ ենք կիրառելու համապատասխան գործիքակազմը»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ այս պահին լրացուցիչ գործիքակազմ կիրառելու անհրաժեշտությունը դեռ քննարկում են, եթե կարիք լինի, անմիջապես կկիրառեն:

Գործիքակազմերից մեկով ԿԲ-ն կարող է բանկերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, որ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հաճախորդների եկամուտներին:

Գրիգորյանը նկատեց նաև, որ վերջին 12-13 տարիների ընթացքում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները ստաբիլ, դինամիկ նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ աճում: «Ավանդների տոկոսադրույքները ստաբիլ բարձրացել են մինչև 2016-2017թթ., որից հետո մարժան բանկերի մոտ այնքան է նեղացել, որ բանկերը այլընտրանք չունեն՝ էլ ավելի նվազեցնելու կամ ավելացնելու ավանդների տոկոսադրույքները, որպեսզի մրցակցության նոր միջոցներ ներգրավեն: Այս պահին, հաշի առնելով բոլոր տեսակի գործոնները, ռիսկերը, որոնք գոյություն ունենք ֆինանսական համակարգում, տնտեսությունում, վարկառուների շրջանակում, մենք տեսնում ենք միայն վարկավորման տոկոսադրույքների նվազում»,-նշեց Գրիգորյանը:

 Նա նկատեց՝ թե տարածաշրջանի, թե Հայաստանի նման զարգացող երկրների համեմատությամբ անգամ երկրում վարկավորման տոկոսադրույքները ցածր են:

Գրիգորյանը նաև նշեց՝ կիսամյակային դրությամբ ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի կողմից տրամադրված վարկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը տատանվել է 5-5.1 տոկոսի շուրջ: Այց ցուցանիշը ևս ցածր է թե տարածաշրջանի, թե համադրելի տարբեր երկրների համեմատությամբ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11