Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
12/06/2009 17:30
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 12-ին, կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարման խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, ամփոփ հաշվետվությունը եւ աշխատանքային այլ փաստաթղթեր։

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների 12-րդ հայտով նախատեսվում է գալիք եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 8 մլն 723 հազար 632 ԱՄՆ դոլարի չափով։ Հատկացումների 12-րդ հայտով նախատեսված գումարը ըստ ծրագրի բաղադրիչների հիմնականում ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի իրականացմանը` 7մլն. 831 հազար 822 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ մոնիտորինգի գնահատման եւ ծրագրի կառավարման ծախսերին։ Արա Հովսեփյանը նշել է, որ ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրով նախատեսված ֆինանսավորումն հատկացվելու է մայր ջրանցքների նախագծմանն ու վերականգնմանը, ինքնահոս համակարգերի նախագծմանը եւ երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը։ Ծրագրված է նաեւ վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլար։

Համաձայն 2009թ. հունիսի 10-ին կայացած ՀՄԿ խորհրդի նիստի որոշման կառավարության կողմից հատկացված միջոցների սպառումից հետո ՀՄԿ-ն չի ֆինանսավորի ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքների իրականացումը։ Գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն. 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 37մլն 571 հազար 449 ԱՄՆ դոլար։
Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացնելուց հետո, կներկայացվի ՀՄԿ հաստատմանը։

Կառավարման խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում ընդգրկված Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքներում իրականացվող շինարարական աշխատանքների կատարումը Համաշխարհային բանկին փոխանցելու եւ վեց մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների նոր ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը, գյուղական ճանապարհների, ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրերի եւ ջրից դեպի շուկա բաղադրիչի իրականացման գործընթացների որակական գնահատման պայմանագրերի նախագծերը։

Նիստում քննարկվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90