Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երևանում շրջիկ առևտրի համար կսահմանվեն կոնկրետ տեղեր և ժամեր
08/11/2019 16:07
Կիսվել

Երևանում շրջիկ առևտրի համար կսահմանվեն կոնկրետ տեղեր և ժամեր

Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները:

«Մենք շատ հաճախ նման շրջիկ առևտրի կետեր տեսնում ենք նեղ փողոցներում, բանուկ հատվածներում, որոնք կարող են խցանումներ առաջացնել: Նման կետեր տեսնում ենք մշակութային օջախների հարևանությամբ օրվա ամենատարբեր ժամերին: Հիմա նոր օրենքի նախագծով կկարգավորվեն և՛ տեղերը, և՛ ժամերը, և՛ կհստակեցվեն շրջիկ կետերի արտաքին ձևավորումը և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: 

 Երևանի քաղաքապետին և ավագանուն տրվելու է լիազորություն սահմանելու այն վայրերը,  որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, կարգը, պայմանները և այլն: Սահմանվելու է տեղական տուրք ամիսը 50 հազար դրամի չափով, գումարած դրան, առևտուր իրականացնողները պետք է վճարեն յուրաքանչյուր օրվա համար տեղ ընտրելու պարագայում:

«Ասեմ, որ ես հանդիպել եմ շրջիկ առևտուր իրականացնողների հետ և իրենք կողմ են տեղական տուրքին: Իրենք հասկանում են, որ աշխատում են, եկամուտ են ստանում, պետք է վճարեն, այլապես անհավասար մրցակցություն է լինում հարևանությամբ գործող օբյեկտների պարագայում»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նշեց, որ խոսքը նման առևտուրն արգելելու մասին չէ, այլ իրավահարաբերությունները, սանիտարական իրավիճակը, արտաքին տեսքը, վայրը, ժամը, ծառայությունները կարգավորելու մասին է:

«Քաղաքապետարանը հակված է այդ տնտեսվարողների հետ համագործակցության: Օրենքի ընդունումից հետո ավագանին իրավական ակտով ավելի մանրամասն գործընթացը կկարգավորի: Ասեմ, որ մենք տարածքների տրամադրումը նախատեսում ենք իրականացնել էլեկտրոնային տարբերակով: Անձը ինքը կարող է տեսնել, թե որ հատվածներն են ազատ ու անձամբ ընտրել: Այսինքն, մարդկային գործոնն այս հարցում նվազեցվում է»,-ասաց Կարեն Համբարձումյանը: 

Թե կոնկրետ որ տարածքներում չի թույլատրվի, դեռ հստակ չէ, նախնական տվյալներով կլինեն պետական հաստատությունների դիմացի, մշակութային օբեյկտների հարևանությամբ տարածքները, կենտրոնական հրապարակները: Սահմանվելու են համապատասխան գծանշված վայրեր, որտեղ թույլատրվելու է կայանել միայն թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերին: Այդտեղ կայանած ցանկացած այլ մեքենա  կտարհանվի: Ինչ վերաբերում է ժամային սահմանափակումներին, ապա այն ևս ավագանին կսահմանի, սակայն խիստ նախնական տվյալներով կարող է լինել մինչև 23:00-ն:

Նախագիծը ներկայում դրված է շրջանառության մեջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը կառավարության եզրակացությամբ կգնա Ազգային ժողով: Առաջին ընթերցմամբ, ամենայն հավանականությամբ, կընդունվի դեկտեմբերի սկզբին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69