Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ԵՏՀ-ն աշխատանք է տանում կեղծ ապրանքատեսակների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար. Ժակսիլիկով
12/11/2019 14:48
Կիսվել

ԵՏՀ-ն աշխատանք է տանում կեղծ ապրանքատեսակների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար. Ժակսիլիկով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ աշխատանք է իրականացնում կեղծ ապրանքատեսակների տարածման դեմ պայքարի որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Ժակսիլիկովը խոսեց կեղծ ապրանքատեսակների շրջանառության, դրանց դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

– Պարոն Ժակսիլիկով, այսօր Հայաստանում անց է կացվում «Անտիկոնտրաֆակտ-2019»  7-րդ միջազգային երկօրյա համաժողովը: Ինչպե՞ս կգնահատեք այս ձևաչափի քննարկումները կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների վերաբերյալ:

– Մենք այս համաժողովն անցկացնում ենք դեռևս 2012 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր այն դարձել է կեղծված ապրանքատեսակների շրջանառության խնդիրների քննարկման հարթակ: Մենք զբաղվում ենք նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերով: Այստեղ կարծիքներ և առաջարկներ են փոխանակում իշխանության, բիզնեսի, գիտության ներկայացուցիչներ, ինչպես նաև հեղինակային իրավունք ունեցող արտադրողներ և այլք: Այս համաժողովի ձևաչափը շատ յուրահատուկ է, քանի որ աշխարհում շատ չեն նմանատիպ հարթակները, որտեղ քննարկվում և առաջ են քաշվում կեղծված ապրանքատեսակների վերաբերյալ խնդիրները:

– ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքատեսակների քանակը գնալով աճում է: Ինչի՞ հետ է դա կապված, և Միության երկրներն ինչպե՞ս են նախատեսում լուծել այդ խնդիրը:

– Կեղծված ապրանքատեսակների քանակի աճը միայն մեզ բնորոշ խնդիր չէ, այն տարածված է ամբողջ աշխարհում: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով այս տարի կեղծ ապրանքատեսակների շրջանառությունն աշխարհում կազմելու է ավելի քան 500 մլրդ ԱՄՆ դոլար: Սա հավասարազոր է համաշխարհային ներմուծման 3 տոկոսին: Մի քանի տարի առաջ այս ցուցանիշը շատ ավելի քիչ էր: Մի կողմից՝ ավելանում է կեղծված ապրանքատեսակների արտադրությունը ԵԱՏՄ-ում, դրանք բավականին մեծ քանակությամբ ներմուծվում են նաև արտասահմանից:  Մյուս կողմից՝ բարձրանում է կեղծիքի դեմ պայքարի մակարդակը: Վերջին տարիներին այդ ապրանքատեսակների արագ աճը նաև առցանց գնումների միջոցով է ավելանում: Մենք այսօր կքննարկենք կեղծված ապրանքատեսակների դեմ պայքարի այն արդյունավետ մոտեցումները, որոնք արդեն իսկ բարեհաջող օգտագործվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում մեզ համար շատ կարևոր է սերտ համագործակցությունը և համաձայնեցված աշխատանքը:  

– ԵԱՏՄ-ում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ինչպիսի՞ մեխանիզմներ կան: Ինչպե՞ս են երկրները պայքարում մաքսանենգ ապրանքների դեմ:

⁃Առցանց գնումների միջոցով կեղծ ապրանքների տարածման դեմ պայքարում բավականին լավ առաջ է գնում Ռուսաստանի Դաշնությունը: Մենք տեսել ենք, թե ինչպես են մի շարք նմանատիպ կայքեր արգելափակվում, որոնք մաքսանենգ ապրանքներ են վաճառում կամ տարածում: Չնայած այդ ամենին, կարծում եմ, որ դեռ շատ բաներ կան սովորելու այս առումով, և հանձնաժողովն աշխատանքներ ունի իրականացնելու այս ուղղությամբ:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52