Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
18/11/2019 21:28
Կիսվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկոօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը: Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից:

Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։

Հուշագրով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան  Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում  իր ուսումնական ծրագրերով: Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերը խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով: Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը:

Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով: Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում:

Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն,  ողջունելով աշխատաժողովի մասնակիցերին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոյի  հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52